Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-09-22
Главная » 2016 » Декабрь » 27 » Անգլիական երիտասարդացնող դիմակի բաղադրատոմսը
loading...
5:31 PM
Անգլիական երիտասարդացնող դիմակի բաղադրատոմսը


 

 

Բոլոր կանայք էլ երազում են գեղեցիկ և խնամված տեսք ունենալու մասին: Այս հարցում կարող են օգնել համապատասխան պրոցեդուրաները, սակայն հնարավորություններն ու ֆինանսական վիճակը ոչ միշտ են թույլ տալիս այցելել գեղեցկության սրահներ: Այնուամենայնիվ՝ կան հիանալի այլընտրանքային տարբերակներ, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքի՝ առանց մեծ ջանքեր և գումարներ ծախսելու:

 

Մի քանի տարով երիտասարդ տեսք ունենալու համար հարկավոր է խնամք ու հոգատարություն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անգլիական մի դիմակ, որը հարկավոր է օգտագործել քնելուց առաջ: Այս դիմակը հարմար է մաշկի բոլոր տեսակներին և մաքրում ու հարթեցնում է այն: Բացի այդ, այն սնուցում ու խոնավեցնում է մաշկը, բարելավում է մաշկի վերին շերտերի արյան շրջանառությունը:

 

Անգլիական երիտասարդացնող դիմակի բաղադրատոմսը

 

Պատրաստման եղանակը.

 

Հարկավոր է վերցնել 3 հատ բաժակ, այնուհետև առաջինի մեջ լցնել որևէ բուսայուղ՝ խառնած կոտորակիչով մանրացրած վարսակի փաթիլներին, երկրորդի մեջ լցնել քերիչով մանրացրած խնձոր, 1 ճաշի գդալ մեղր և ½ կիտրոնից քամված հյութ, իսկ երրորդի մեջ՝ 1 թեյի գդալ մանր աղով կեֆիր:

 

Օգտագործման եղանակը.

 

Լվացվել և առաջին բաժակի պարունակությունը քսել դեմքին (կարելի է նաև պարանոցին ու դեկոլտեի հատվածին) և 2 րոպե նրբորեն մերսել մաշկը: Թողնել 5 րոպե:

 

Երբ դիմակը մի փոքր չորանա, դեմքին քսել նաև երկրորդ բաժակի պարունակությունը: Կրկին մերսել մաշկը 2 րոպե և թողնել դիմակը ևս 5 րոպե:

 

Բամբակյա սկավառակը կամ սպունգը թրջել գոլ ջրով և մաքրել դիմակը, այնուհեև դեմքին քսել երրորդ բաժակի պարունակությունն ու թողնել 10 րոպե:

 

Դիմակը լավ լվանալ ջրով, սակայն ավելի գերադասելի կլինի, եթե ջրի փոխարեն լինի երիցուկի կամ վաղենակի (календула) եփուկ: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է քսեկ գիշերային նրբաքսուք:

 

Այս դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական երկու անգամ, իսկ կուրսը տևում է առավելագույնը 3 շաբաթ, որից հետո հարկավոր է դադար անել: Եթե նման պրոցեդուրաների համար ժամանակ չկա, ապա հարկավոր է բաժանել ամբողջ պրոցեդուրան երեք մասի և օգտագործել երեք օրում (յուրաքանչյուր բաժակի պարունակությունը մեկ օրում):

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 1019 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar