Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2016 » Декабрь » 27 » 8 հիանալի վարժություն, որը կօգնի ազատվել պարանոցի օստեոխոնդրոզից
loading...
6:17 PM
8 հիանալի վարժություն, որը կօգնի ազատվել պարանոցի օստեոխոնդրոզից


 

 

Պարանոցի օստեոխոնդրոզը բավականին վտանգավոր հիվանդություն է, որը արտահայտվում է մեջքի ցավերով, հաճախակի միգրենով, գլխապտույտով, աչքերի տակ պարկերի առաջացմաբ, լսողության վատացմաբ և անգամ շարժումների կոորդինացիայի խախտումով: Բարեբախտաբար այս բոլոր ախտանշանները հնարավոր է  կանխել, եթե ժամանակին զբաղվել կանխարգելիչ բուժմամբ: Իսկ այդ կանխարգելիչ բուժումը իր մեջ ներառում է պարանոցի ողնաշարի հատվածի թեթև վարժություններ, որոնք օգնում են ոչ միայն կանխարգելել հիվանդությունը, այլ նաև բարձրացնել աշխատունակությունը, բարելավել հիշողությունն ու պարզապես ազատվել մկանային  լարվածությունից:


Վարաժություններ պարանոցի օստեոխոնդրոզի դեմ


1.Դանդաղ իջեցրեք կզակը դեպի պարանոց և դանդաղ գլուխը նախ 5 անգամ պտտեք դեպի աջ կողմը, որից հետո 5 անգամ դեպի ձախ կողմը:

 

2.Մի փոքր  բարձրացրեք  կզակն ու նորից պտտեք գլուխը. 5 անգամ դեպի աջ կողմը, ապա 5 անգամ՝ ձախ կողմը:


3. Թեքեք ձեր գլուխը դեպի աջ, փորձեք ականջի ծարով դիպչել ուսերին և կրկնեք այդ վարժությունը 5 անգամ յուրաքանչյուր  կողմի համար:

 

 

4. Պահեք կզակը ուղիղ, ձեռքերը սեղմեք  ծոծրակին: Սեղմեք ծոծրակով ձեռքերին 3 անգամ ՝ 7-ական  վայրկյանով:

 


5.Սեղմեք ճակատով ձեռքի ափերին և լարեք պարանոցի մկանները: Կատարեք վարժությունը 3 անգամ՝ 7-ական  վայրկյանով:


6.Լարեք պարանոցի մկանները, սեղմեք ձախ քունքով ձախ ձեքի ափին(3 անգամ՝ 7-ական  վայրկյանով): Որից հետո աջ քունքով աջ ձեռքի ափին (3 անգամ 7-ական վրկյանով):


7.Գլուխը պահեք ուղիղ:  Հաղթահարելով պարանոցի լարված մկանների  դիմադրությունը, աշխատեք սեղմել կզակը արյունատար փոսիկին: Որից հետո գլուխը  վեր բարձրացրեք՝ փորձելով ձգել կզակը որքան հնարավոր է վերև:

 


8. Ձեռքերի մատները իրար մեջ մտցրեք և  մոտեցրեք կզակի տակ:  Սեղմեք կզակով ձեռքերին 3 անգամ՝ 7-ական վարկյանով:


Վարժության ժամանակ մի պահեք շնչառությունը, շնչեք հավասար ու հանգիստ: Մի լարվեք, եթե այդ ընթացքում ձեզ մոտ կառաջանա ցավեր, լավ կլինի որ վարժության կատարումը հետաձգեք կամ թուլացնեք լարվածությունը:


Հույսով ենք այս վարժությունը կօգնի ձեզ ազատվել պարանոցի ցավերից, ինչպես նաև թույլ կտա ձեզ զգալ թարմություն ու էներգիայի հոսք:


Աղբյուրը՝  luckyparents.club

Просмотров: 1115 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->