Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-07-25
Главная » 2016 » Декабрь » 28 » Արցունքները բարելավում են տեսողությունը. 8 պատճառ հաճախ արտասվելու համար
loading...
1:58 PM
Արցունքները բարելավում են տեսողությունը. 8 պատճառ հաճախ արտասվելու համար


 

 

Մարդիկ բոլորն էլ արցունքներով են ծնվում, սակայն տարիների ընթացքում սկսում են մտածել, որ լաց լինելը և՛ տղամարդկանց, և՛ կանանց դեպքում թուլության նշան է: Այնուամենայնիվ՝ արտասվելու բնական պահանջն իրականում առողջարար է գլխուղեղի, հոգու և մարմնի համար: Պետք չէ զսպել արցունքները, քանի որ դա կարող է վնասել օրգանիզմին: Gogetnews.info կայքը ներկայացրել է արտասվելու 8 պատճառ:

1. Դետոքսիկացիա
 

Մարդիկ արտասվում են ոչ միայն տխուր պահերին: Արտասվելը սթրեսի հետ կապված ֆիզիկական ազդակ է և մարդու օրգանիզմը արցունքների հետ մեկտեղ ազատվում է նաև այն հորմոնից, որը կապված է սթրեսի հետ և դիսբալանսի դեպքում կարող է վնաս հասցնել օրգանիզմին: Կորտիզոլի քրոնիկ բարձր մակարդակը կարող է բազում տհաճություններ ավելացնել, ինչպիսին են քնի խանգարումներն ու խնդիրները՝ կապված իմունային համակարգի հետ:

 

2. Քայքայվում են օրգանիզմում եղած բակտերիաները

Արցունքները վերացնում են աչքերում եղած բակտերիաները, ինչը տեղի է ունենում դրանցում պարունակվող լիզոցիմի շնորհիվ (հորմոն, որը կա նաև մայրական կաթի և թքի բաղադրության մեջ): Արտասվելիս լիզոցիմը սպանում է իր ճանապարհին եղած բակտերիաների 90 %-ը, ինչը նշանակում է, որ արտասվելիս քայքայվում են ոչ միայն օրգանիզմի ներսում գտնվող տոքսինները, այլև նրանք, որոնք գտնվում են մարմնի մակերեսին:

3. Բարելավվում է տեսողությունը

Մարդկանց աչքերը հոգնում են ամբողջ օրը աշխատելուց պատճառով: Օրվա ընթացքում աչքերի մեմբրանները չորանում են, ինչի հետևանքով դրանք դժվար են կենտրոնանում, սակայն արտասուքները խոնավեցնում են մեմբրանները և տեսողությունը կրկին բարելավվում է:


4. Բարձրանում է տրամադրությունը

Արտասվելն օգնում է ազատվել սթրեսից, քանի որ օրգանիզմում ազատ են արձակվում որոշ հորմոններ, որոնք դրական ազդեցություն են ունենում տրամադրության վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սթրեսային իրավիճակներում արցունքները չզսպող մարդկանց 90%-ն իրենց շատ ավելի լավ են զգացել, իսկ տրամադրությունը բարձրացել է:

5. Մարդը բախվում է իր իսկ հույզերի

Մարդիկ, որոնք վստահեցնում են, թե երբեք չեն արտասվում, խաբում են՝ ասելով, որ ունեն արցունքներից ավելի կարևոր բան: Բոլորն էլ ինչ-ինչ պատճառներով լաց են լինում: Հուզական ճգնաժամի ժամանակ բավական բարդ է արցունքները զսպելը, քանի որ միայն միտքն այն մասին, «թե ինչ կմտածեն մյուսները», անիմաստ է և էլ ավելի է վատացնում վիճակը:

6. Արցունքները շփման ձև են

 

Երբ որևէ մեկը լալիս է, նրա կողքին գտնվողը բնազդաբար հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ: Նման պահերին ուրիշի թախիծն ու հիասթափությունը զգալու կարիք չկա: Արցունքներն օգնում են սկսել այդքան անհրաժեշտ խոսակցությունը ընկերների կամ սիրելիների հետ:

7. Ազատում են գրգռվածությունից

Արցունքները հայտնվում են ոչ միայն տխրության պահերին: Դրանք օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիան են արտաքին գրգռիչներին ի պատասխան: Երբ փոշին կամ թարթիչը հայտնվում են աչքի լորձաթաղանթի վրա, օրգանիզմը բնազդաբար խոնավեցնում է աչքը՝ պաշտպանելով մեմբրանը վնասվածքներից ու վարակներից: Օրինակ սոխն արձակում է մի գազ, որը «հարձակվում» է աչքերի վրա և արցունքները «փորձում են» պաշտպանել աչքերը: Սա է պատճառը, որ սոխը կտրատելուց առաջ հարկավոր է դնել սառնարան կամ սառը ջրի մեջ:

8. Բարելավում է ամբողջ մարմնի վիճակը

Ինչպես արդեն նշվել է, արտասվելն օգնում է ազատվել բազում խնդիրներից, սակայն այն նաև օգնում է կարգավորել արյան ճնշումը, օգնում է ճարպակալման ու շաքարային դիաբետի դեպքում: Այն նաև կարգավորում է նյութափոխանակությունն ու օգնում է մի շարք այլ խնդիրների դեպքում:

Просмотров: 938 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->