Սուրճը հավկիթով կամ սկանդինավյան սուրճ - 28 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-01-25
Главная » 2016 » Декабрь » 28 » Սուրճը հավկիթով կամ սկանդինավյան սուրճ
loading...
2:28 PM
Սուրճը հավկիթով կամ սկանդինավյան սուրճ

Պատահում է, որ մեկ բաժակ սուրճը միակ բանն է, որը կարող է բարձրացնել անկողնուց վաղ առավոտյան: Եվ խոսքը ոչ միայն նրա առույգացնող հատկության մեջ է, այլև արարողության մեջ՝ փոքրիկ ընդմիջման, որի ընթացքում կարելի է մտածել օրվա պլանների մասին և տրամադրվել աշխատանքի:

Դուք կարող եք ընտրել նուրբ լատտե, առույգացնոց էքսպրեսսո կամ դասական ամերիկանո: Սակայն կարելի է փոքր-ինչ բազմազանություն մտցնել և պատրաստել անսովոր սուրճ, որը մատուցում են Նորվեգիայի և Շվեդիայի սրճարաններում:

Սկանդինավյան սուրճ հավկիթով

Այս կերպ պատրաստված սուրճը տարբերվում է՝ այն և թունդ է, և ունի նուրբ համ: Սկանդինավյան սուրճը լավ համադրվում է ալկոհոլային խմիչքներով, նարնջի կեղևով և սերուցքով:

Բաղադրիչներ․

- 1 ձու
- 3 բաժակ ջուր
- 1 բաժակ սառը ջուր
- 3 ճաշի գդալ աղացած սուրճ։

Պատրաստման եղանակը

600x580

1. Եռացրեք 3 բաժակ ջուրը: Սուրճը լցրեք խորը ամանի մեջ:

2. Ավելացրեք ձուn և կես բաժակ սառը ջուր, լավ խառնեք:

3. Խառնելով` սուրճի խառնուրդը ավելացրեք եռման ջրի մեջ և եփեք 3 րոպե:

4. Հանեք սուրճը կրակի վրայից և լցրեք մնացած սառը ջուրը:

5. Անցկացրեք քամիչով. սուրճը պատրաստ է:

600x580

Հիանալի միջոց է ընկերուհուն զարմացնելու համար: Հրավիրեք նրան փորձելու սկանդինավյան սուրճ՝ նա հաստատ ձեզ չի մերժի:

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 317 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ