Դեմքի դիմակ բանանով - 28 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2016 » Декабрь » 28 » Դեմքի դիմակ բանանով
loading...
2:29 PM
Դեմքի դիմակ բանանով

Շատ մթերքներ, որոնք կան մեր սառնարանում կամ խոհանոցի պահարանում կարելի է օգտագործել ոչ միայն որպես սնունդ, այլ նաև կոսմետիկ միջոցներ պատրաստելու համար:

Օրինակ, կարելի է բանանի, կոճապղպեղի, ձիթապտղի յուղի և ձվի սպիտակուցի օգնությամբ պատրաստել հրաշալի դիմակ դեմքի համար: Այն մաշկին կենսունակություն է հաղորդում և երիտասարդացնող ազդեցություն ունի:

 

Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի․

- 1/3 հասած բանան
- 1 թեյի գդալ չոր կոճապղպեղի փոշի
- 1 թեյի գդալ թարմ քամած կոճապղպեղի հյութ
- 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ
- 1 լավ հարած ձվի սպիտակուց։

Պատրաստման և օգտագործման եղանակները․

600x580

- Ճզմեք բանանը, ավելացրեք կոճապղպեղը, կոճապղպեղի հյութը և ձիթապտղի յուղը:

-Ավելացրեք ձվի սպիտակուցը և խառնեք բաղադրիչները:

Բարակ շերտով քսեք դեմքի մաշկին, պարանոցին և դեկոլտեի հատվածին, թողեք չորանա և քսեք ևս 2-3 շերտ: Վերջինը թողեք 10-15 րոպե:

600x580

Թացացրեք դիմակը զով ջրով և լվացեք գրեթե սառը ջրով: Այնուհետև դեմքին նուրբ, թեթև կրեմ քսեք:

Այս դիմակը կարելի է կիրառել 5-6 օրը մեկ անգամ: Կուրսը բաղկացած է 10 դիմակից:

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 340 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm