Ջուրն օժտված է կալորիաներն այրելու հատկությամբ. գիտնականներ - 28 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2016 » Декабрь » 28 » Ջուրն օժտված է կալորիաներն այրելու հատկությամբ. գիտնականներ
loading...
7:20 PM
Ջուրն օժտված է կալորիաներն այրելու հատկությամբ. գիտնականներ


Գերմանացի դիետոլոգները մի զարմանալի բացահայտում են արել: Պարզվում է ջուրն օժտված է կալորիաներն այրելու հիանալի հատկությամբ: Դիետոլոգ Սվետլանա Ֆուսը պատմել է, թե ինչպես է պետք ջուր խմել՝ նիհարելու համար:

 

Գիտնականները վստահ են, որ նիհարել կարելի է նաև առանց դիետայի և սննդակարգի մեջ փոփոխություններ անելու: Նրանք ուսումնասիրել են ճարպակալման խնդիրը և ապացուցել, որ ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկացողների համար բավական է միայն ջուրը ճիշտ օգտագործել:

 

Գերմանացի դիետոլոգների այս հայտնագործությունը զարմացրել է բոլորին: Այն հնարավորություն է տվել ճարպակալմամբ տառապողներին ազատվել ավելորդ կիլոգրամներից արագ ու հեշտ:

 

Պարզվում է նման խնդրի լուծումը շատ ավելի հեշտ է, քան թվում է: Գիտնականներն ապացուցել են, որ ջուրը ճիշտ օգտագործելով՝ նիհարել կարող է յուրաքանչյուր ոք:

 

Գիտափորձին մասնակցող կամավորներին գիտնականները բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինի մասնակիցներին ուտելուց առաջ մաքուր ջուր էին տալիս, իսկ երկրորդ խմբի մասնակիցներին՝ ոչ: Նշվում է, որ ուսումնասիրության ընթացքում բոլոր մասնակիցները նույն սնունդն էին ընդունում և տարբերությունը միայն խմած ջրի մեջ էր: Գիտափորձի արդյունքները զարմացրել են ոչ միայն կամավորներին, այլև գիտնականներին: Բոլոր նրանք, որոնք ուտելուց առաջ ջուր էին խմում, ընդամենը 2 շաբաթում կորցրել են 4-5 կգ ավելորդ քաշ:

 

Գիտնականները նշում են, որ ճիշտ ժամանակին ջուր խմելը նիհարելու լավագույն միջոցն է այն մարդկանց համար, որոնք առողջական խնդիրների պատճառով չեն կարող մեծացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 720 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ