Ձգում, լիֆտինգ ու մաքրում. ձվով 3-ը 1-ում թաղանթ-դիմակ - 30 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2016 » Декабрь » 30 » Ձգում, լիֆտինգ ու մաքրում. ձվով 3-ը 1-ում թաղանթ-դիմակ
loading...
6:38 PM
Ձգում, լիֆտինգ ու մաքրում. ձվով 3-ը 1-ում թաղանթ-դիմակ


 

 

Եթե ցանկանում եք երկար տարիներ պահպանել մաշկի երիտասարդությունն, ապա առանց  տարբեր տեսակի դիմակների կիրառման դա հնարավոր չի լինի:

 

Հավի ձուն կարելի է համարել ամենամատչելի ու դեմքի մաշկի խնամքի համար ամենաօգտակար միջոցներից մեկը:

 

Սպիտակուցը շատ արդյունավետ ձգում ու մաքրում է մաշկը: Դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ լիցետին, որն ապահովում է խորը մաքրում ու վերնամաշկի սնուցում: Նրանում առկա վիտամին A, D, B-ն հոգ են տանում մաշկի երիտասարդության մասին: Ձվով դիմակը կարող են օգտագործել բոլոր տարիքի կանայք:

 

takprosto.cc-ն ներկայացրել է  ձվով ունիվերսալ թաղանթ-դիմակ, որը ոչ միայն հիանալի մաքրում է , այլ նաև սնուցում է  մաշկը օգտակար նյութերով:

 

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

·       1 հատ ձու

·       անձեռոցիկ

·       վրձին

·       պատառաքաղ

·       2 հատ աման

 
Реклама 19

 

Պատրաստման եղանակը՝

 

1.    Դեղնուցն  առանձնացրեք սպիտակուցից ու լցրեք դրանք առանձին ամանների մեջ, ապա սպիտակուցը մի փոքր հարեք պատառաքաղով:

10

 

2.    Մաքրած դեմքի վրա վրձինի օգնությամբ քսեք սպիտակուցն, ապա վերցրեք անձեռոցիկն ու այն ամրացրեք դեմքի վրա, որից հետո վրան քսեք ևս մեկ շերտ սպիտակուց:

 

11

 

3.    Սակայն դա չի նշանակում, որ պետք է շատ սպիտակուց քսեք:Այդ պրոցեդուրայինց հետո սպասեք 20-30 րոպե, որպեսզի դիմակը լավ չորանա, այնպես, որ անձեռոցիկը կոպիտ լինի :

 

4.    Այդ ամենից հետո դիմակը բռնեք ներքևի մասից(կզակից) ու կտրուկ շարժումով դեպի վեր քաշեք: Զգացողությունը կարող է  շատ տհաճ լինել, սակայն արդյունքը միանշանակ կարդարացնի իրեն:

12

5.    Հարեք դեղնուցն ու առատ այն քսեք դեմքի վրա, հավելյալ սնուցման համար կարող եք ավելացնել մի քանի կաթիլ ձիթայուղ կամ կոկոսի յուղ: 10 րոպե հետո դեղնուցը մաքրեք: Արդյունքում ձեռք կբերեք փափուկ, գեղեցիկ,թամ ու թավշյա մաշկ:

 

6.    Առավել հարմար է դեմքի վրայից ձվի մնացորդները լվանալ  տաք ջրով: Եթե ձեր մաշկը չոր է, դիմակի օգտագործումից հետո քսեք ցանկացած տեսակի դեմքի քսուք:

Просмотров: 1123 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm