Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-08-21
Главная » 2016 » Декабрь » 30 » Ինչ և ինչքան ուտել Ամանորին. խորհուրդներ
loading...
8:15 PM
Ինչ և ինչքան ուտել Ամանորին. խորհուրդներ

ՀՀ առողջապահության նախարարությունը տոնական օրերին ճիշտ սնվելու խորհուրդներ է տալիս

Տոնական օրերին պետք է սահմանափակել տապակած, յուղոտ կերակրատեսակների օգտագործումը:

Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահվեն դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տալիս.

Սահմանափակե՛լ տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը.

Տոնական օրերին պետք է սահմանափակել տապակած, յուղոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը պետք է տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդին:

Սահմանափակե՛լ շաքարի օգտագործումը.

Շաքարի օգտագործման չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածքներ, կրեմային հրուշակեղեն, հյութեր և գազավորված ըմպելիքներ, կոնֆետներ:

Նախապատվությունը տա՛լ մրգին և բանջարեղենին.

Խորհուրդ է տրվում ավելի հաճախ օգտագործել բանջարեղենային կերակրատեսակներ, թարմ միրգ և բանջարեղեն, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարերով և ածխաջրերով:

Սնվե՛լ չափավոր.

Սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով, ընդմիջումներով: Պետք չէ փորձել սեղանին դրված բոլոր կերակրատեսակներից: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը:

Պահպանե՛լ սննդի ընդունման ռեժիմը.

Հնարավորինս պետք է պահել սնման ճիշտ ռեժիմը' օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:

Սահմանափակե՛լ ալկոհոլի օգտագործումը.

Պետք չէ օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Իսկ օգտագործելու դեպքում, չի կարելի չարաշահել: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը:

Просмотров: 134 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar