Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-06-25
Главная » 2016 » Декабрь » 30 » Օրական որքան սուրճ կարելի է խմել
loading...
9:07 PM
Օրական որքան սուրճ կարելի է խմել


Շատ մարդիկ իրենց օրը չեն պատերացնում առանց սուրճի որոշակի քանակության: Սակայն մինչ օրս մասնագետները վիճում են այն հարցի շուրջ, թե ինչպես է օգտագործված սուրճն ազդում առողջության վրա:

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը կարող է առողջությանը օգուտ բերել, եթե այն օգտագործել սահմանափակ քանակությամբ, իսկ մեկ այլ հետազոտությունների տվյալներ  կասկածի տակ են դնում սուրճի արդյունավետությունը:

Մասնագետները նշում են, որ բոլորի համար սուրճի  օգտագործման վերաբերյալ հստակ չափաքանակ չի կարող լինել, սակայն մոտավոր թույլատրելի նորման մարդկանց մեծ մասի համար  օրական 3-5 բաժակն է: Նման քանակությամբ ըմպելիքն անվտանգ է առողջության համար, սակայն, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ,  պետք է մի փոքր կրճատեն այդ նորման:

Նաև շատ կարևոր է հիշել այն մասին, որ չափից շատ սուրճ օգտագործելը կարող է հանգեցնել  քնի խանգարման ու այդ դեպքում քնելը շատ դժվար կլինի: Սուրճը առույգացնող ընպելիք է, ինչի պատճառով քնելուց առաջ խորհուրդ չի տրվում խմել սուրճ:

Դիետոլոգների համաձայն առողջության համար օպտիմալ է համարվում առավոտյան 1 բաժակ սուրճի օգտագործումը, ինչի դեպքում և քունը նորմալ կլինի և սուրճի հավելյալ բաժակի հետ օրգանիզմը չի ստանա  հավելյալ կալորիաներ:

 

 

Աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 639 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->