Գարեջրի մեջ պարունակվող գայլուկը նվազեցնում է լյարդին հասցված վնասը - 30 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-01-20
Главная » 2016 » Декабрь » 30 » Գարեջրի մեջ պարունակվող գայլուկը նվազեցնում է լյարդին հասցված վնասը
loading...
9:20 PM
Գարեջրի մեջ պարունակվող գայլուկը նվազեցնում է լյարդին հասցված վնասը


 

 

Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի գիտնականները պարզել են, որ գարեջրի մեջ պարունակվող գայլուկը նվազեցնում է ալկոհոլի կողմից լյարդին հասցված վնասը: Գայլուկի շնորհիվ լյարդի մեջ ավելի քիչ տոքսիններ ու վնասակար ճարպեր են առաջանում, քան թունդ ալկոհոլային ըմպելիքներ օգտագործելու դեպքում:

 

Գիտնականներն ուսումնասիրություններն անց են կացրել մկների վրա: Նրանք կրծողների տալիս էին հատուկ գարեջուր՝ պատրաստված առանց գայլուկի, գարեջուր, որը մեծ քանակությամբ գայլուկ էր պարունակում և մաքուր սպիրտ: Որոշ կենդնիներ էլ ալկոհոլի փոխարեն քաղցրացրած ջուր են ստացել:

 

Փորձագետները հետևել են, թե ինչպես են ըմպելիքներն ազդել մկների լյարդի, արյան և բարակ աղիքների վրա: Արդյունքները գնահատվում են ըմպելիքը ընդունումից 2 և 12 ժամ անց:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ գայլուկով գարեջուր ստացած մկների լյարդում ավելի քիչ են կուտակվել ճարպեր, որոնք նպաստում են արյունը տոքսիններից մաքրելու գործընթացի խանգարմանը: Բացի այդ, այս կրծողների լյարդի բորբոքման մակարդակը շատ ավելի ցածր է եղել, քան մյուսներինը: Նաև նրանց օրգանիզմում ցածր է եղել այն մոլեկուլների մակարդակը, որոնք կապված են գլխացավերի հետ:

 

Նյութի աղբյուրը՝ Gogetnews.info

Просмотров: 427 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ