Արյան բարձր ճնշումից ազատվելու գիտականորեն ապացուցված 6 կանոն - 30 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-01-25
Главная » 2016 » Декабрь » 30 » Արյան բարձր ճնշումից ազատվելու գիտականորեն ապացուցված 6 կանոն
loading...
9:30 PM
Արյան բարձր ճնշումից ազատվելու գիտականորեն ապացուցված 6 կանոն


 

 

Էդինբուրգի համալսարանի  սրտաբանական կենտրոնի բժշկական քոլեջի մասնագետները  նշել են   գիտական հետազոտությունների հիման վրա ձևավորված հիպերտոնիայով հիվանդների առողջության գլխավոր կանոնները:

 

Ինչպես նշում է med2.ru-ն, մասնագետների խորհուրդները կօգնեն  կանգնեցնել  հիպերտոնիայի զարգացումն այն մարդկանց մոտ, ում մոտ ճնշման հետ կապված խնդիրները դեռ նոր են զարգանում:


1.Ընտելացրեք ձեզ նրան, որ հարկավոր է  պարբերաբար չափել ճնշումը: Տոնոմետր հարկավոր է  գնել 35 տարեկանից հետո, սակայն ոմանց մոտ ճնշման հետ կապված խնդիրները սկսում են արդեն 30 տարեկանում: Եթե զգում եք թուլություն, գլխում տհաճ զգացողություններ, սրտխառնոց, ապա չափեք ճնշումը:


2. Կառավարեք ձեր քաշը. մարմնի ավելորդ քաշը նպաստում է ճնշման բարձրացմանը, բացի այդ, հայտնի է, որ 3-4 կգ նիհարելը նպաստում է   ճնշման 3-4 մմ ս․ս նվազմանը:

 

3. Շաբաթական գոնե մեկ անգամ, քրտնելու աստիճան զբաղվեք սպորտով: Ապացուցված է, որ քրտնարտադրությունը դրական է ազդում օրգանիզմի վրա, այն թեթևացնում է  երիկամների ծանրաբեռնվածությունն ու մարզում է անոթները:

 

4. Եթե ճնշումը սկսել է բարձրանալ, սակայն չի գերազանցում 140 մմ.ս.ս., ապա օգտագործեք միզամուղ հատկությամբ  դեղաբույսեր:


5.  Աշխատեք հնարավորինս քիչ աղ օգտագործել:


6. Եվ ևս մեկ խորհուրդ. եթե ձեզ բժիշկը նշանակել է հիպերտոնիայի դեմ պայքարող դեղամիջոցներ, ապա շատ կարևոր է այն կանոնավոր օգտագործել և ոչ թե այն ժամանակ, երբ ձեզ վատ կզգաք:

Просмотров: 1163 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ