Եթե ծննդաբերությունից հետո առաջացել են այս ախտանիշները, անհրաժեշտ է դիմել մասնագետի - 31 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Декабрь » 31 » Եթե ծննդաբերությունից հետո առաջացել են այս ախտանիշները, անհրաժեշտ է դիմել մասնագետի
loading...
12:40 PM
Եթե ծննդաբերությունից հետո առաջացել են այս ախտանիշները, անհրաժեշտ է դիմել մասնագետի

Եթե ծննդաբերությունից հետո առաջացել են այս ախտանիշները, անհրաժեշտ է դիմել մասնագետի

Ուսումնասիրությունների համաձայն՝ երիտասարդ մայրիիկներից յոթից մեկը տառապում է հետծննդաբերության ընկճախտով: Սա չի կարելի  անտեսել, մասնագետին դիմելը պարտադիր է:

1.Անզսպելի զայրույթ

Զայրանալը տարօրինակ չէ, սակայն, եթե կինը չի կարողանում զսպել կատաղությունը և զայրույթը, սա արդեն զգուշանալու առիթ է տալիս: Հատկապես, եթե այսպիսի երևույթներ չեն եղել հղիությունից առաջ:

2.Բարձր անհանգստություն

Անհանգստությունը երեխայի համար բնական երևույթ է բոլոր ծնողների մոտ: Սակայն, եթե այն վերածվում է ոչ ռացիոնալ վախի, դա արդեն անբնական է: Պատահում է, որ մայրերը ամիսներով չեն լողացնում երեխային՝ նրան ջրում խեղդելու վախի պատճառով: Սա արդեն շատ հեռու է բնական երևույթ լինելուց:

3.Արտաքին աշխարհից լիովին կտրվելը

Երիտասարդ մայրիկի համար ամբողջ ժամանակը տանն անցկացնելը բնական է: Սակայն, եթե նա սկսում է չպատասխանել հեռախոսազանգերին, հյուր գնալ բարեկամներին և ընկերներին, չշփվել նույնիսկ ամուսնու հետ, սա արդեն վկայում է, որ մասնագետի հետ խորհրդակցելու կարիք կա:

4.Քնի և սնվելու ժամերի խախտումը

Անքնությունը, սնունդից լիովին հրաժարվելը կամ չափից ավել ուտելը կրկին խոսում են խնդրի առկայության մասին: 

Հետծննդաբերության ընկճախտը տարածված երևույթ է և պետք չէ ամաչել խնդիրների առկայությունն ընդունելուց և մասնագետի հետ խորհրդակցելուց:

Հիշեք, որ երեխան հոգեբանորեն սերտ կապված է մոր հետ և այս բացասական ապրումները վնասում են նրա առողջությանը ևս:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 621 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ