Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2017 » Январь » 1 » Շնորհավորում են ապրիլյան հերոսները
loading...
12:52 PM
Շնորհավորում են ապրիլյան հերոսները

Erit.am-ը գրում է.

Անցնող տարին չսպիացող վերքեր թողեց բոլորիս հոգիներում, միաժամանակ «ստիպեց» կրկին համախմբվել, դառնալ ամուր բռունցք:
 Հայ զինվորն ու սպան մարտի դաշտում աներեւակայելի սխրանքներ գործեցին, որոնք հերոսական ասքերի նման դեռ երկար են ապրելու եւ ապրեցնելու: 
 Ապրիլյան հերոսների շուրթերից հնչող բարեմաղթանքներն այսօր՝ Ամանորի նախաշեմին, թո՛ղ զորացնեն, գոտեպնդեն բոլորիս:  
 Գալիք տարում եւ մի՛շտ փորձենք արժանի լինել այս տղաների եւ նրանց՝ հերոսի մահով ընկած զինակից ընկերների սխրանքին…

Փա՛ռք բոլորին:  

Նարեկ Մալխասյան



Ջերմ ողջույններս եմ հղում մեր դիրքապահներին՝ սպաներին եւ զինվորներին: Դուք մեր ընկերն ու հարազատն եք:
 

ք մեր զինակից ընկերների համարձակության, ուժի, ամուր կամքի ու Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության վրա, սակայն կցանկանայի վստահեցնել. երբ անհրաժեշտ լինի, ձեր կողքին՝ խրամատում կլինենք, տղե՛րք, ինչպես ապրիլին ամբողջ հայությունը համախմբվեց եւ օգնության հասավ մեզ:  

Շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ: Ցանկանում եմ, որ 2017 թվականին կրակոցներ չլսվեն…

Թո՛ղ խաղաղություն տիրի Հայաստան աշխարհում: 

Շուլի Հակոբյան



Շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ 2017 թվականի ընթացքում միմիայն ուրախալի իրադարձությունների ականատես լինենք: Ցանկանում եմ, որ հայերս հաղթարշավներ գրանցենք բոլոր բնագավառներում։ 

Կոչ եմ անում ազգակիցներիս մշտապես զգոն լինել, այնքան զգոն, որքան սահմանին կանգնած զինվորն է. յուրաքանչյուր գործ ձեռնարկելուց  առաջ մտածենք, կշռադատենք ու մեր բոլոր ջանքերը ծառայեցնենք հանուն Հայրենիքի։ 
Թո՛ղ նոր տարին ուրախություն, խնդություն ու պայծառություն բերի բոլորիս ընտանիքներին։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

http://blognews.am/arm/press/430224/shnorhavorum-en-aprilyan-herosnery.html

Просмотров: 527 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->