Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-06-26
Главная » 2017 » Январь » 1 » Ամանորը աշխարհի տարբեր երկրներում
loading...
1:44 PM
Ամանորը աշխարհի տարբեր երկրներում

Ամանոր՝ տոն, որ պաշտոնապես նշվում է աշխարհի երկրների մեծ մասում: Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ՝ Միջագետքում: Ամանորով նշում են Երկիր մոլորակի մեկ լրիվ պտույտը Արեգակի շուրջ:

Հայաստանում, ինչպես աշխարհի երկրների մեծ մասում Ամանորը սկսվում է հունվարի 1-ին, որը համապատասխանում է Գրիգորյան օրացույցին, կան երկրներ, որտեղ Ամանորը նշվում է Լուսնային օրացույցին համապատասխան:

Հնում հայերը Ամանորը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին, այնկոչվում էր Նավասարդ: Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, "նոր պտուղների ամենաբեր" համարվող աստվածն էր։

Հունաստան

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. "Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր"։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. "Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն"։

Իտալիա

Ամանորյա գիշերը Իտալիայում պատուհանից դուրս են շպրտում հին իրերը, փոխարինելով դրանք նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում նրան, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։

Դանիա

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են "Father Christmas"-ին (բառացի նշանակում է՝ Ծննդյան Հայր)։ Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում։ Այնուհետև նամակը գցում են բուխարիի մեջ, որպեսզի ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը հասցնի ուղարկված նամակը։ Ի դեպ, բրիտանացիների նվերները, կարգի համաձայն, բաժանվում են վիճակահանության միջոցով։

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է "Joulupukki"-ին։ Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին։ Նախկինում նա, բացի նվերներից, իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. "Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ"։ Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է, և բոլոր երեխաները ստանում են նվերներ։

Գերմանիա

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։

Ֆրանսիա

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է "կանոններից դուրս"։

Հունգարիա

Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել։ Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությունն ու երջանկությունը։

Շվեդիա

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ՝ նվերներ բաժանել:

Իսպանիա

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ։ Յուրաքանչյուր հատիկը խորհրդանշում է տարվա մեկ ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 հատիկներն, ապա դրանով գրեթե "երաշխավորվում" է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի հատիկներ դրվում են բոլոր ամանների մեջ։

Կոլումբիա

Նոր տարվա նախօրեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ։ Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով։ Իսկ ահա Ամանորի խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում։

Հայաստան

Հայաստանում Ամանորը դիմավորում են ավանդական ճաշատեսակների շարքով, որոնց գլխավորում է ավանդական տոլման: Հայ մանուկների նվերները Ձմեռ պապիկը՝ իր թոռնուհու՝ Ձյունանուշի ուղեկցությամբ կարող է թողնել թե տոնածառի, թե  բարձի տակ: Ամանորյա գիշերին հաջորդող օրերին՝ մինչև հունվարի 13-ը հայ ընտանիքները հյուրընկալվում են միմյանց՝ շնորհավորելու տարեմուտը:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 275 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->