Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2017 » Январь » 1 » Կարելի՞ է արդյոք արյան գերճնշման դեպքում օգտագործել ալկոհոլ
loading...
2:47 PM
Կարելի՞ է արդյոք արյան գերճնշման դեպքում օգտագործել ալկոհոլ


Կարծիքը, որ ալկոհոլն իջեցնում է զարկերակայն ճնշումը, իրականում սխալ է: Այն իսկապես կարող է իջեցնել ճնշումը, բայց այդ արդյունքը կլինի կարճաժամկետ, քանի որ օրգանիզմի՝ դրան հաջորդող արձագանքը թեև քիչ նկատելի է, բայց ունենում է հակառակ ազդեցություն՝ անոթների կտրուկ նեղացում: Սա նշանակում է, որ ալկոհոլի ընդունումից հետո ճնշումը կարող է 140 մմ ս.ս.-ից իջնել 100 մմ-ի, իսկ քիչ անց կտրուկ բարձրանալ մինչև 150 մմ ս.ս.: Բացի այդ, ալկոհոլն արագացնում է սրտի զարկերը, ինչը նույնպես վատ է անդրադառնում: Ուստի հաճախակի ճնշման տատանումներից տառապողներին խորհուրդ է տրվում ամեն դեպքում հնարավորինս հրաժարվել ալկոհոլից:

 

Հարկ է նաև նշել, որ այրյան մեջ միզաթթվի մակարդակը սովորականից բարձր լինելու դեպքում անհրաժեշտ է ընդհանրապես բացառել ալկոհոլը, քանի որ այն հիպերուրիկեմիայի առաջացման հիմնական գործոններից մեկն է:

 

Ինչպես նշում է բ.գ.թ բժիշկ Սերգեյ Տերեշենկոն, անհրաժեշտ է լուրջ վերաբերվել բժշկի խորհուրդներին: Արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակը վկայում է, որ օրգանիզմը չի կարողանում դուրս բերել այն, իսկ դա կարող է շատ անցանկալի հետևանքների հանգեցնել (օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, գերճնշման հետագա խորացում, հոդատապ և այլն): Բացի այդ, բժիշկը կարող է նաև նշանակել հատուկ դիետա, որը կսահմանափակի մսամթերքի և ձկնեղենի գործածությունը՝ սննդակարգի մեջ ներառելով բանջարեղեն ու մրգեր: Շատ հնարավոր է, որ լինի նաև ալլոպուրինոլի կամ կոլխիցինի կարիք, որոնք կօգնեն իջեցնել արյան մեջ միզաթթվի մակարդակը (առաջինն օգտագործում են անցանկալի գործընթացները կանխելու նպատակով, իսկ երկրորդը՝ հիվանդության սուր դրսևորումները բուժելու):

 

Բացի այդ, օրգանիզմի վերականգնման համար շատ կարևոր նշանակություն ունի նաև հանգիստը: Անհրաժեշտ է օրական նվազագույնը 30 րոպե զբոսնել և քնել 8-9 ժամ, ընդ որում՝ պետք է ամեն օր պառկել նույն ժամին:

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Просмотров: 1518 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->