Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-06-26
Главная » 2017 » Январь » 1 » Նիհարելու համար բազուկով 4 արդյունավետ բաղադրատոմս
loading...
6:02 PM
Նիհարելու համար բազուկով 4 արդյունավետ բաղադրատոմս


1-ին բաղադրատոմս

Բազուկի օգնությամբ նիհարելու ամենաարդյունավետ բաղադրատոմսը համարվում է մոնոդիետան:
Նշված մեթոդը կայանում է նրանում, որ 2 օր շարունակ հարկավոր է օգտագործել միայն բազուկից պատրաստվող ուտեստներ: ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս մեկ օրում օգտագործել 2-3 կգ:


Հարկավոր է առավոտյան բազուկը բաժանել 3-5 մասի, որը նախատեսված է օրվա ընթացքում մի քանի ուտեստների պատրաստման համար: Խորհուրդ է տրվում այդ բանջարեղենը օգտագործել թարմ կամ եփած վիճակում: Այդ օրերին հարկավոր է անպայման հետևել ջրի օգտագործման ռեժիմին: Կարող եք խմել ֆիլտրած կամ ոչ գազավորված հանքային ջուր: Եթե  հստակ հետևել նշված կանոներին, ապա 2 օրվա ընթացքում հնարավոր է ազատվել 2-ից մինչև 5 կգ ավելորդ քաշից, ինչպես նաև մաքրել օրգանիզմը նրանում կուտակված վնասակար նյութերից:


2-րդ բաղադրատոմս

 

Ներքոներկայացված բաղադրատոմսի միջոցով պատրաստված  ուտեստը հնարավոր է  օգտագործել ինչպես դիետայի ժամանակ, այնպես էլ  որպես թեթև, հագեցնող ու օգտակար նախաճաշ:

Պատրաստելու համար հարկավոր է
 

 1. Մանր  կամ միջին քերիչով քերել հավասար քանակությամբ գազար ու բազուկ:
2. Ստացված զանգվածը համեմել  կես թ/գ կիտրոնի հյութով ու 1 թ/գ ձիթայուղով:
3. Ճարպը այրելու և օրգանիզմը մաքրելու արդյունավետությունը ուժեղացնելու համար աղցանի մեջ կարող եք ավելացնել մանր կտրատած թարմ մաղադանոս:

 

 

3-րդ բաղադրատոմս


Բավականին արդյունավետ մեթոդ է համարվում նաև բազուկի հյութով նիհարելու տարբերակը:
Այն պատրաստելու համար՝


1. Մաքրեք ու մանր քերիչով քերեք բազուկը, որից հետո ստացված զանգվածը լցրեք թանզիվի մեջ, տեղափոխեք այն մեկ այլ տարայի մեջ ու վրան դրեք ծանր իր՝ ճնշում գործադրելու համար:
2. Երբ ամբողջ հյութը դուրս կգա, նոսրացրեք ֆիլտրած  (հավասար քանակությամբ) տաք ջրով, քանի որ ջրով չբացված հյութը կարող է բացասական ազդել մարսողական պրոցեսի վրա:
3. Օրական 3-ից 4 անգամ օգտագործեք 0.5 բաժակ հյութ: Հյութը քամելուց հետո մնացած զանգվածը կարող եք օգտագործել աղցանի պատրաստման համար, որին կարող եք խառնել 1 գդալ բուսական յուղ, կանաչի  և այլ բանջաերեղեններ:

 

4-րդ բաղադրատոմս

 

Լվացեք մեկ հատ միջին չափի բազուկ, փաթաթեք այն փայլաթիթեղով ու դրեք ջեռոցը 1 ժամով: Որից հետա այն թողեք մի փոքր սառչի, բաժանեք կտորների ու համտեսեք:


Աղբյուրը՝ luckyparents.club

Просмотров: 1538 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->