Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2017 » Январь » 2 » Միջոցներ և օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այրոցից(изжога)
loading...
3:43 PM
Միջոցներ և օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այրոցից(изжога)

Շատ քչերը կարող են անտարբեր մնալ համով կերակրի նկատմամբ: Սակայն բացի հիանալի սննդից, այն իր հետ բերում է նաև  այնպիսի մի տհաճ վիճակ ինչպիսին այրոցն է: Ցավոք վերջինով տառապում են մեծ թվով մարդիկ: Այն արտահայտվում է կրծքավանդակի կամ  մակորովայնային հատվածի այրոցով:


Այս ամենի պատճառները հիմնականում թաքնված են սննդի մեջ` հաճախակի անորակ, շատ ճարպոտ կամ շատ կծու մթերքներում: Սակայն անկախ հիվանդության պատճառից, այրոցի զգացումն  առաջանում է ստամոքսահյութի  արտադրության հետևանքով, որը լցվում է կերակրափողի ստորին հատվածն ու գրգռում է նրա լորձաթաղանթը:

 

Իսկ ինչպես է պետք օգնել օրգանիզմին ազատվել այրոցից:

 

1. Ծամեք սև քաղցրարմատ (մատուտակ)


Դա շատ օգտակար քացրավենիք է, որը պատրաստվում է մատուտակի արմատներից: Ծծելով մատուտակի արմատիկը, դուք զգալիորեն նվազեցնում եք այրոցի նոպան: Շնորհիվ մատուտակի արմատիկի մեջ պարունակվող օգտակար նյութերի, այն հաճախակի օգտագործվում է որպես բուժող միջոց խոցերի, կոլիտի, այրոցի ու աղեստամոքսային տրակտի բորբոքումների դեպքում:


2.Խմեք Ալոե վերայի հյութ


Այն հնարավոր է գնել խանութներում, սակայն կարող եք օգտագործել նաև սենյակային  բույսը: Անհրաժեշտ է պարզապես հալվեի տերևներից քամել հյութն ու խառնել ջրի հետ 1:3 հարաբերակցությամբ։ Ու վստահ եղեք, այրոցի հետևանքով առաջացած ցավոտ զգացումները կանհետանան, քանի որ այս բույսը պարունակում է շատ ուժեղ բուժիչ հատկություններ:


3. Ուտելուց հետո մի ընդունեք հորիզոնական դիրք.


Եթե դուք սովոր եք ուտելուց հետո պառկել ու հանգստանալ, ապա իմացեք, որ դա առաջացնում է այրոց: Աշխատեք  պառկել վերջին սննդի ընդունումից 2-ից 3 ժամ հետո: Դա հնարավորություն կտա ձեզ և սլացիկ տեսք ունենալ  և առողջ լինել:


4.Ջրով սոդա


Սոդան իսկապես այրոցից ազատվելու շատ արդյունավետ միջոց է, սակայն այն օգտագործելիս պետք է շատ ուշադիր լինեք: Անհրաժեշտ չէ չարաշահել այն, քանի որ կարող է առաջանալ սրտխառնոց: Որպեսզի կարողանաք հանգստացնել ձեր մարսողական համակարգն, անհրաժեշտ է խառնել  1 բաժակ ջրի հետ  կես թեյի գդալ սոդա ու խմել:


5. Մաստակը միայն շնչառությունը թարմացնող միջոց չէ

 

Այրոցի նոպան կօգնի վերացնել  առանց շաքարի սովորական մաստակը: Այն ոչ թե դեղամիջոց  է, այլ ավելի շուտ արագ օգնություն: Սննդի ընդունումից հետո, եթե սկսում եք այրոց զգալ, ծամեք անանուխի մաստակ ու ավելի կթեթևանքա:


6. Որոշ ժամանակ մի զբաղվեք սպորտով

 

Ուտելուց հետո ամենաքիչը 2 ժամ անհրաժեշտ չէ որևէ ֆիզիկական աշխատանք կատարել, առավել ևս մարզվել, հակառակ դեպքում ձեր ստամոքսում տեղի կունենա  ստամոքսահյութի արտանետում:

 

 

7. Գլուխը բարձր պահեք


Բժիշկները խորհուրդ են տալիս այրոցից խուսափելու համար քնել ավելի բարձր մակերեսի վրա: Այսինքն, գլուխը պետք է գտնվի ընդհանուր մարմնից ավելի բարձր դիրքում: Այդ ամենի համար խորհուրդ է տրվում պարզապես օգտագործել մի քանի բարձ, կամ օրթոպեդիկ բարձեր:


8.Մի արհամարեք կոճապղպեղը


Կոճապղպեղը, ի թիվս իր մի շարք օգտակար հատկությունների, օգնում է նաև պայքարել այրոցի  դեմ: Այն հնարավոր է սննդի մեջ օգտագործել տարբեր ձևերով: Կարող եք այն ավելացնել թեյի կամ ուտեստի մեջ, խառնել կիտրոնի ու մեղրի հետ և անգամ ուտել հում վիճակում:


9. Անցանկալի մթերքների ցանկ

 

Այն մարդիկ, ովքեր տառապում են այրոցով,  շատ կարևոր է որ հետևեն իրենց սննդակարգին: Առաջին հերթին դա վերաբերվում է այն մթերքներին, որոնք հրահրում են հիվանդությունը:Նրանց թվում են՝

 

ցիտրուսներ,
սուրճ, կոլա և կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ,
գինի, գարեջուր, լիկյոր,
գազավորված ըմպելիքներ,
Ճարպոտ  ու կծու սնունդ,
սոխ, սխտոր, լոլիկ,
անանուխ,
շոկոլադ, 

Իհարկե դա չի վերաբերվում բոլորին, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում  մթերքներին:Ավելի լավ կլինի որպեսզի հետևեք, թե որ մթերքներն են այրոց առաջացնում ու բացառեք դրանք ձեր սննդակարգից:

 

10. Կրեք ոչ պիրկ հագուստ

 

Այրոցի դեպքում խորհուրդ չի տրվում կրել պիրկ հագուստ. տարօրինակ է, սակայն դա փաստ է: Դրանում որոշակի ճշմարտության բաժին կա, քանի որ որքան հարմարավետ դուք զգաք ձեզ հագուստի մեջ, այնքան ավելի քիչ ձեզ մոտ կառաջանան ցավոտ ու տհաճ զգացողություններ:


11. Ոտելու ընթացքում մի շտապեք

 

Ոսկե կանոն, ինչպես նվազեցնել օրգանիզմի թթվայնությունը. պարզապես անհրաժեշտ է դանդաղ ծամել: Դա կօգնի ավելի քիչ քանակությամբ սնունդ օգտագործել, ինչն էլ կնշանակի, որ չեք ծանրաբեռնի աղեստամոքսային տրակտը:

 
Աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 880 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->