Apple vs Samsung - 3 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-03-28
Главная » 2017 » Январь » 3 » Apple vs Samsung
loading...
3:36 PM
Apple vs Samsung

Հետաքրքիր է, երբ միմյանց հետ անհաշտ մրցակցություն են մղում այնպիսի ապրանքանիշեր, որոնք ըստ BrandZ-ի տեղ են զբաղեցնում 2015 թվականի աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակում: Կորեական Samsung ապրանքանիշը զբաղեցնում է 2015 թվականի ամենաթանկ բրենդների ցուցակի 45-րդ հորիզոնականը, բրենդի արժեքը կազմում է 21 միլիարդ 602 միլիոն դոլար: Նախորդ տարվա համեմատ Samsung ապրանքանիշը զիջել է իր դիրքերը՝ 29-րդ հորիզոնականից տեղափոխվելով 45-րդ հորիզոնականը, իսկ ապրանքանիշի գինը նվազել է 17 %-ով: Այնուամենայնիվ, կորեական Samsung-ը շարունակում է պայքարը Apple ընկերության հետ: Apple ապրանքանիշը 2015 թվականի ամենաթանկ բրենդների ցուցակում զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը, բրենդի արժեքը կազմում է՝ 246 միլիարդ 992 միլիոն դոլար, անցած տարվա համեմատ բրենդի արժեքը բարձրացել է 67%-ով: Թվում է անհավասար մրցակցություն է, բայց իրականում ամեն ինչ այդքան պարզ ու հեշտ չէ: Այս ընկերություններն անցել են բաց պայքարի. համացանցում հայտնվում են հոլովակներ, որտեղ երևում են, թե ինչպես են Samsung-ի սիրահարները ծաղրում Apple -ի սիրահարներին կամ հակառակը, ընկերություններն ունեն միմյանց հետ բազմաթիվ դատական վեճեր, որը խոսում է ընկերությունների՝ միմյանց նկատմամբ ագրեսիվ մարտավարություն վարելու մասին: Իրականում այս երկու ընկերությունների մարքեթինգային մարտավարությունները միմյանցից ակնհայտորեն տարբերվում են: Apple-ը հաջողության է հասել իր նորարարությունների շորհիվ: iPhone-ը լիովին փոխել է սմարթֆոնների աշխարհը, իսկ iPad-ն, ըստ երևույթին, ստեղծել է բջջային գաջեթների նոր դաս: Samsung-ը հանդիսանում է սմարթֆոնների շուկայում iPhone-ի արժանի հակառակորդը, բայց ոչ թե նորարարություններով, այլ գնային քաղաքականության, ագրեսիվ մարքեթինգի և հսկայական գովազդային բյուջեի հաշվին, որը շատ քչերը կարող են իրենց թույլ տալ: :
Samsung-ի ֆանատները համոզված են, որ "խնձորի" սիրահարները պարզապես այդ ընկերության ճիշտ մարքեթինգի զոհ են դարձել: Ամեն դեպքում մեկ տարվա ընթացքում նման մեծ աճի ու աշխարհում ամենաթանկ բրենդի տիտղոսն ունենալու շնորհիվ Apple-ն առաջատարն է աշխարհում:

ԲԱՐՈՄԵՏԵՐ հետազոտական ընկերությունը հետազոտություն է անցկացրել Երևան քաղաքում՝ պարզելու համար, թե այս երկու համաշխարհային ապրանքանիշների հեռախոսներից որի՞ն են նախապատվություն տալիս մեր համաքաղաքացիները: Հարցվածների 52.9% տոկոսը նախապատվությունը տալիս է Samsung-ի հեռախոսներին իսկ 17.4%-ը` Apple-ին: Հարցվածների 28.3%-ը նշվածներից ոչ մեկին նախապատվություն չի տալիս, 1.4%-ն էլ հեռախոս ընդհանրապես չի օգտագործում:

 

Ո՞ր ապրանքանիշի հեռախոս եք նախընտրումSamsungAppleՆշվածներից ոչ մեկըՀեռախոս չեմօգտագործում28,3%17,4%52,9%
   
Samsung 52,9
Apple 17,4
Նշվածներից ոչ մեկը 28,3
Հեռախոս չեմ օգտագործում 1,4
 

 

Ինչպես տեսնում եք, Երևանում անցկացված հարցման տվյալները Samsung-ի օգտին են խոսում: Միևնուն ժամանակ վիճելի է, որդյոք մեր մեր համաքաղաքացիների նախընտրության հարցում որոշիչներից ամենակարևորը ո՞րն է` գինը, թե տեխնիկական հնարավորությունները կամ հարմարմարավետությունը: Բացի այդ, ի տարբերություն iPhone-ի, Samsung-ը սմարթֆոններից բացի արտադրում է նաև բազմաթիվ մոդելների պարզ հեռախոսներ, որոնք, իդեպ, բավականին մեծ մասսայականություն են վայելում մեզ մոտ: Այս հարցերին առավել խորությամբ կանդրադառնանք առաջիկայում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 341 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->