Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-11-22
Главная » 2017 » Январь » 5 » Մեղրով ու դարչինով դիմակ՝ մետաքսյա վարսեր ունենալու համար
loading...
3:15 PM
Մեղրով ու դարչինով դիմակ՝ մետաքսյա վարսեր ունենալու համար


Մեղրն ու դարչինն, իրենց զարմանալի բուժիչ ու օգտակար հատկությունների շնորհիվ, արդեն շատ երկար ժամանակ օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։ Դրանց համադրության արդյունքներն ապշեցնող են, հատկապես, եթե խոսքը մազերի խնամքի մասին է։

 

Ստորև բերված բաղադրատոմսը կօգնի խոնավեցնել ու սնուցել մազերը, ազատվել գլխամաշկի թեփից ու մազերի ճյուղավորումից։ Դարչինը հիանալի միջոց է արյան շրջանառությունը կարգավորելու համար, իսկ դրա ու մեղրի համադրությունը գեղեցիկ ու փարթամ տեսք կհաղորդի վարսերին։

 

Դարչինը գործում է որպես հակաօքսիդանտ, որը խթանում է մազերի աճն ու պաշտպանում վարսերը ջերմաստիճանի տատանումներից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից, սթրեսից և այլ վնասակար գործոններից։

 

Բացի այդ, տնային պայմաններում պատրաստվող այս դիմակը հիանալի միջոց է թույլ, փխրուն ու չոր մազերը վերականգնելու համար։

 

Բաղադրատոմսը

 

Բաղադրությունը.

 

· ½ բաժակ ձիթապտղի յուղ, 

· 1 թեյի գդալ մեղր, 

· 1 թեյի գդալ դարչին։

 

Օգտագործման եղանակը.

 

1.      Ձիթապտղի յուղը մի փոքր տաքացնել՝ ձիթայուղով տարրան տաք ջրի մեջ դնելով։ 

2.      Ավելացնել մյուս բաղադրիչները և լավ խառնել։ 

3.      Մազերը սանրել և վրձնի օգնությամբ քսել դիմակը գլխամաշկին։ 

4.      Դիմակը թողնել 15 րոպե, այնուհետև շամպունով լվանալ մազերը

 

Այս գործընթացն անհրաժեշտ է կրկնել շաբաթական մեկ անգամ՝ մազերի աճը խթանելու և մազաթափությունը կանխելու համար։

 

Նյութի աղբյուրը՝ goodmorningcenter.com

Просмотров: 1132 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ