Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-05-27
Главная » 2017 » Январь » 5 » 10 բնական միջոց մաշկի վրա առաջացող թարախապալարները վերացնելու համար
loading...
9:09 PM
10 բնական միջոց մաշկի վրա առաջացող թարախապալարները վերացնելու համար


 

 

Մաշկի վրա առաջացող նշանները, որ կոչվում են թարախապալար կամ Ֆուրունկուլ, վտանգավոր չեն, քաղցկեղածին բնույթ չունեն և կարող են ի հայտ գալ մարմնի տարբեր մասերում` ձեռքերին, ոտքերին, պարանոցին, կոպերին:


Ինչպես գրում է healthy food team-ը` դրանք բնորոշեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց և կարող են բուժվել  տնային դեղամիջոցներով: Դրանց առաջանում են մաշկի հաստ շերտերում կոլագենի և արյունատար անոթների կուտակման հետևանքով: Պարբերականը ներկայացրել է ֆուրունկուլներից ազատվելու տարբեր եղանակներ:


1. Թեյի ծառի յուղ: Այն բավականին արդյունավետ է տան պայմաններում օգտագործման համար: Պետք է բամբակը ջրով թրջել, ապա 2-3 կաթիլ յուղ կաթացնել բամբակի վրա և դրանով մեղմորեն տրորել մաշկը` շրջանաձև շարժումներով: Մեկ շաբաթ շարունակ օրը երկու անգամ կրկնելու դեպքում դրանք կվերանան:


2. Խնձորի սիդր: Այն հատկապես օգտակար է պարանոցի հատվածի համար: Բամբակով սիդրը պետք է քսել  մաշկի վրա: Բուժումը շարունակել մեկ ամիս, մինչև որ ֆուրունկուլը դուրս գա:


3. Սոխի հյութ: Սոխը կտրելուց հետո կարելի է դնել աղով ի ամանի մեջ և թողնել` գիշերը մնա: Առավոտյան հյութաքամել և օգտագործել հյութը քնելուց առաջ ամեն օր: Շարունակել 10-12 օր:

 

4. Գերչակ ի յուղ և կերակրի սոդա, որոնցից պետք է խիտ խառնուրդ ստանալ և քսել այն մաշկի վրա, կարելի է թոնել գիշերը մնա, իսկ առավոտյան լվանալ տաք ջրով: Բուժումը 10 օր է տևում:

 


5. Սխտոր: Անհրաժեշտ է օրական 2  անգամ սխտորը դնել  մաշկին, բայց ամեն անգամ պետք է նոր սխտոր օգտագործել:


6. Հալվե, որի հյութը  պետք է քսել մաշկին մեղմ մերսող շարժումներով: Արդյունքը կերևա մի քանի օրից:


7. Կիտրոնի հյութ: Անհրաժեշտ է բամբակը թրջել կիտրոնի հյութով և քսել մաշկին : Անհրաժեշտ է կրկնել ամեն օր մինչև որ ֆուրունկուլն անհետանա:


8. Բանանի կեղև, որի ներսի կողմով պետք մերսել մաշկը, ապա ներսի կողմով պետք է դնել մաշկին, կապել և թոնել մնա գիշերը:  Պետք է այս գործընթացը կրկնել մինչև որ նշանն անհետանա:


9. Կարտոֆիլ: Նույն կերպ կարելի է կապել նաև կարտոֆիլի կտորը, և այն կչորացնի ֆուրունկուլը  մի քանի օրից:


10.  Խատուտիկի արմատ: Անհրաժեշտ է արմատից հյութ պատրաստել և քսել մաշկի վրա:

Просмотров: 2035 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->