«Լրիվ հայրիկիդ (մայրիկիդ) նման ես». 10 արտահայտություն, որոնց հետևանքով երեխաները հետագայում դառնում են բարդույթավորված մեծահասակներ - 7 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-01-21
Главная » 2017 » Январь » 7 » «Լրիվ հայրիկիդ (մայրիկիդ) նման ես». 10 արտահայտություն, որոնց հետևանքով երեխաները հետագայում դառնում են բարդույթավորված մեծահասակներ
loading...
3:17 PM
«Լրիվ հայրիկիդ (մայրիկիդ) նման ես». 10 արտահայտություն, որոնց հետևանքով երեխաները հետագայում դառնում են բարդույթավորված մեծահասակներ


 

 

1. Քո տարիքում ես գերազանց էի սովորում

 

Մինչև վեց տարեկանը ծնողները երախաների համար գրեթե աստվածներ են, ովքեր գիտեն ամեն ինչ: Նրանք են ձևավորում երեխայի մոտեցումը աշխարհին ու հենց իրենց: Այս արտահայտությամբ ծնողը մրցակցություն է ստեղծում, նա կարծես թե ուզում է ասել. «Դու երբեք չես հասնի իմ մակարդակին: Որքան էլ որ աշխատես, միևնույն է ես քեզնից լավն եմ»: Նման մթնոլորտում մեծացած երեխաները,որպես կանոն, ամբողջ կյանքում փորձում են ապացուցել, որ իրենք լավն են, սակայն խնդիրն այն է, որ այդ դեպքում մարդը որևէ բանի է հասնում ոչ թե իր, այլ մոր կամ հոր համար, որպեսզի նրանք վերջապես տեսնեն, որ նա արժանի զավակ է: Հետագայում նման մարդիկ երբեք չեն ուրախանում իրենց հաջողություններով, սակայն ուրախանում են, եթե ծնողները նկատում են դրանք, ինչը շատ հազվադեպ է լինում:

 

2. Դու իմ փիսիկն ես, հավիկը, խոզուկը և այլն

 

Ծնողները սիրում են նման կերպ անվանել սիրելի երեխաներին, սակայն այս սովորությունը հանգեցնում է երեխայի դիմազրկման. նա կարծես թե չկա, իսկ նրա փոխարեն ինչ-որ խաղալիք է, որի հետ մարդը կարող է անել ինչ ցանկանա: Երեխաները մանուկ հասակում ամեն ինչ ընդունում են բառացի և առանց քննադատության: Նրանք վստահում են ծնողներին և եթե նրանք ասում են, որ նա հիմար է՝ «արի ես օգնեմ» ասելու փոխարեն, ապա երեխան կընդունի դա որպես փաստ: Հարկ է հիշել, որ երեխայի անունը աշխարհին ներկայանալու միջոցն է: Շատ ընտանիքներում անունն անտեսվում է և սկսում են օգտագործվել բազում զվարճալի մականուններ, ինչը բացասաբար է ազդում երեխայի վրա: Անունը պետք է լինի առաջին տեղում, քանի որ դա է որոշում, թե ինչպես է հետագայում երեխան դրսևորվում և որքանով է նա «ամբողջական»: Յուրաքանչյուր անգամ նրան որևէ փաղաքշական մականվամբ դիմելիս՝ ծնողները, կարծես թե, կտոր-կտոր են անում նրա անունը:

 

3. Տե՛ս, ընկերդ «հինգ» է ստացել, իսկ դու՝ «չորս»

 

Սովորաբար ծնողները դա ասում են լավ նպատակներով: Ամենայն հավանականությամբ մանուկ հասակում նրանց նույնպես ասել են այս արտահայտությունը և այժմ նրանք մտածում են, որ դա ոչ մի կերպ չի վնասի երեխային: Նրանք մոռացել են արդեն, թե որքան ցավոտ է, երբ ծնողդ մերժում է քեզ և միևնույն ժամանակ ասում, որ որևէ մեկը քեզնից լավն է: Սա շատ ցավոտ փորձ է, որը հաճախ երեխաներն իրենց հետ տանում են հասուն կյանք: Հետագայում նրանք սկսում են ատել այն մարդուն, ում հետ նրանց միշտ համեմատել են: Երեխային միշտ տհաճ է, երբ նրան համեմատում են ընկերոջ, եղբոր, քրոջ կամ որևէ այլ մեկի հետ: Նման մարդիկ հասուն տարիքում էլ շարունակում են համեմատել իրենց ուրիշների հետ և սովորաբար այդ համեմատությունն իրենց օգտին չի լինում:

 

4. Եթե դու քեզ այդպես պահես, ապա ես քեզ այլևս չեմ սիրի

 

Սա նույնն է, ինչ երեխային ասեք, որ սիրում եք նրան միայնայն ժամանակ, երբ նա գոհացնում է ձեզ: Այս արտահայտությունից հետո երեխան փորձում է ամեն կերպ լավը լինել: Նա ետին պլան է մղում իր ցանկություններն ու անհրաժեշտությունները և սկսում է կանխատեսել ծնողների ցանկություններն ու սպասումները: Արդյունքում՝ նա դադարում է գոյություն ունենալ: Հասուն կյանքում նման մարդիկ փորձում են միշտ գոհացնել և ապրում են «Ես ուզում եմ, որ ինձ սիրեն, ուստի պետք է գոհացնեմ: Ես չեմ ունենա իմ ցանկությունները, բայց ունեմ ուրիշներինը» սկզբունքով:

 

5. Մի՛ խայտառակիր ինձ

 

Այլ կերպ ասած՝ ծնողն ասում է. «Դու իմ խայտառակությունն ես»: Այս արտահայտությունը հաճախ լսող երեխաները շատ են ուզում, որ բոլորը տեսնեն, թե ինչպիսին են իրենք իրականում, սակայն ուշադրության արժանանալիս նրանք չեն հասկանում, թե ինչ պետք է անեն դրա հետ: Նրանք թաքնվում են, փակվում ու շփոթվում: Նման երեխաները կարծես թե չեն ունենում ընտրության հնարավորություն. նրանք կարող են լինեոլ միայն որևէ մեկի խայտառակությունը:

 

6. Լրիվ հայրիկիդ (մայրիկիդ) նման ես

 

Անշուշտ, այս արտահայտությունը ցույց է տալիս ծնողների հարաբերություններն ու նրանց դժգոհությունը համատեղ կյանքից, որի համար նրան վրեժխնդիր են լինում երեխայից: Ստացվում է, որ ամուսինները միմյանց ոչինչ չեն ասում, սակայն պարզում են հարաբերությունները երեխայի միջոցով: Եթե մայրն ասում է. «Հայրիկիդ նման համառ ես», ապա ստացվում է, որ հայրը վատ մարդ է և բնական է, որ երեխան չի ցանկանա հետագայում դառնալ նման համառ ու վատ մարդ: Մյուս կողմից այս արտահայությունը կարող է իր մեջ կրել «աղջիկների հետ ավելի լավ է, քան տղաների» ենթատեստը: Ծնողները հախաճ են օգտագործում այս քայլը, երբ պայքարում են երեխայի համար և վերջինս պետք է անցնի որևէ մեկի կողմը:

 

7. Եթե ճաշդ չուտես, կլինես թույլ ու հիմար

 

Նման արտահայտությունը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի: Սա նույնպես մանիպուլյացիայի տեսակ է: Հաճախ այս արտահայտությունն անում են տատիկներն ու պապիկներ, ովքեր մանուկ հասակում բախվել են քաղցի խնդրին: Այս սովորությունը աննկատ փոխանցվում է սերնդեսերունդ և հետագայում կարող է հանգեցնել նրան, որ երեխայի մոտ սկսեն առաջանալ վախեր, ավելորդ քաշ և մի շարք այլ խնդիրներ:

 

8. Եթե քեզ վատ պահես, մենք քեզ կտանք ուրիշին

 

Սա շատ հստակ արտահայտություն է, որում ասվում է, որ երեխան կարևոր է միայն եթե գոհացնում է ծնողներին: Ծնողներն այս արտահայտությամբ ասում են իրենց երեխային. «Մի՛ եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Դու պետք է լինես այնպիսին, ինչպիսին կգոհացնես մեզ»: Հասուն տարիքում նման մարդիկ չեն հասկանում, թե ինչ են ուզում, այլ փորձում են գոհացնել ամենքին:

 

9. Տանը հալդ կտեսնես

 

Այս արտահայտությամբ ծնողն ուզում է ասել, որ իրավունք ունի վարվել երեխային հետ  այնպես, ինչպես ցանկանա: Մի վայրկյանում մայրը կամ հայրը վերածվում են վերակացուի, որը ինքն է որոշում՝ ներե՞լ, թե՞ պատժել: Այս արտահայտությունը հաճախ լսած երեխաները դժվարանում են հետագայում շփվել վերադասի հետ, քանի որ ծնողի կերպարը նույնացվում է վերադասի կերպարի հետ: Նա սկսում է վախենալ տնօրենից և փորձում է միշտ գոհացնել նրան, որպեսզի չպատժվի: Որպես կանոն՝ վերադասը զգում է նման վերաբերմունքը և սկսում է «բանեցնել» նման աշխատակցին:

 

10. Գնա՛ և այլևս աչքիս չերևաս

 

Սա կարելի է հասկանալ այսպես. «Դու փչացրել ես կյանքս: Անհետացի՛ր: Դու չպետք է այստեղ լինես»: Արդյունքում՝ երեխան ունենում է մեղքի զգացում ծնողի առաջ, քանի որ նա խանգարել է ծնողի երջանկությանը, ուստի պետք է շատ ուշադիր լինել նման արտահայտություններ անելիս, քանի որ այդ կերպ կարելի է փչացնել արդեն երեխայի կյանքը:

 

Առհասարակ, երեխային որևէ բան ասելիս, հարկավոր է լավ մտածել: Շատ մեծահասակներ չեն լսում իրենց ասածը և լավ կլիներ, որ նրանք երբեմն լսեին իրենք իրենց կողքից: Ծնողները կարող են ձայնագրել իրենց խոսքը և ուշադիր ուսումնասիրել, թե ինչպես են իրենք շփվում երեխայի հետ ու ինչ բառեր են օգտագործում: Սա թույլ կտա նկատել շատ նոր բաներ, որոնցից ոչ բոլորն են հաճելի ու դրական, սակայն այդ կերպ հնարավոր կլինի նաև ուղղել այդ սխալները:

 

Նյութի աղբյուրը՝ dusea.ru

Просмотров: 1398 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ