"Ոսկեգույն կաթ"՝ անոթների համար - 7 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2017 » Январь » 7 » "Ոսկեգույն կաթ"՝ անոթների համար
loading...
5:46 PM
"Ոսկեգույն կաթ"՝ անոթների համար

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շատ արդյունավետ բաղադրատոմս, որն արագ վերականգնում է արյունատար անոթների մազանոթային ցանցը, մաքրում է դրանք, օգնում է պայքարել աղային նստվածքների դեմ: Այն օգտագործելուց հետո ծնկներն այլևս չեն "ճռճռում", ոտքերի ներբանները երկար քայլելուց չեն "այրվում", լավանում է դեմքի գույնը, երիտասարդանում է ողջ օրգանիզմը, օգնում է նաև արտրիտի դեպքում:

Եվ այսպես, ինչ է պետք անել:

Վերցրեք քրքումի փոշի: Ավելի լավ է գնեք համեմունքների մասնագիտացված խանութներից, որտեղ այն պահվում է փակ վիճակում: Բաց պարկերով պահվող քրքումը կորցնում է իր համն ու հոտը:

50գ մանր քրքումի փոշուն ավելացրեք ջուր և լավ խառնելով հասցրեք մինչև թթվասերի խտության: Դրեք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփեք 5-7 րոպե: Ստացվում է շագանակագույն թանձր մածուկ: Սառելու հետո այն լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը: Այդ քանակությունը սովորաբար բավարար է մեկ կուրսի համար, որը 40 օր է՝ տարին մեկ անգամ:

Քնելուց առաջ եռացրեք մեկ բաժակ կաթ, ավելացրեք 1թ.գ. քրքումի մածուկ և ¼ թ.գ. նուշի յուղ: Նուշի յուղը պարտադիր չէ: Բերանը դրեք 1թ.գ. մեղր և վրայից խմեք 1 բաժակ կաթը: Քրքումը կաթի մեջ լրիվ չի լուծվում: Նստվածքը վերցրեք գդալով և մեղրի հետ կուլ տվեք: Շատ համեղ է:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

Просмотров: 1504 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ