Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2017 » Январь » 7 » Դիետոլոգները պարզել են, թե որ սննդամթերքն է բարձրացնում հղիանալու հավանականությունը
loading...
8:07 PM
Դիետոլոգները պարզել են, թե որ սննդամթերքն է բարձրացնում հղիանալու հավանականությունը

 

 

 

Ճիշտ ու առողջարար սնունդը կարող է զգալիորեն օգնել երեխա ունենալու հարցում: Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որ ճաշատեսակներն են բարձրացնում է երեխա ունենալու հավանականությունը:

 

Դիետոլոգ Սելիա Կուպերի պնդմամբ՝ հումուսը, յոգուրտն ու սաղմոնը շատ օգտակար են մարդու վերարտադրողական համակարգի համար: Մասնավորապես՝ դրանք ապահովում են օրգանիզմը կալցիումով, որն անչափ անհրաժեշտ է հղիության ժամանակ: Կուպերը երեխա ունենալ ցանկացող բոլոր զույգերին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել իրենց սննդակարգի հանդեպ և հետևել, որ այն հագեցած լինի բոլոր անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով:

 

Օրինակ հումուսը պարունակում է շատ օգտակար բետա-կարոտիններ, B և C վիտամիններ և ֆոլաթթու: Վերջինս կանխում է ողնաշարի ճաքերի ի հայտ գալն ու համարվում է ԴՆԹ-ի ստեղծման համար անհրաժեշտ տարրերից մեկը:

 

Շատ օգտակար է նաև սաղմոնը: Այն հարուստ է սելենով՝ հանքանյութով, որն օգնում է սերմնահեղուկ ու տեստոստերոն արտադրել: Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին D, իսկ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնց օրգանիզմում այս նյութի պակասություն չկա, երկու անգամ ավելի հաճախ են հղիանում, քան նրանք, որոնք ունեին վիտամին D-ի կարիք:

 

Յոգուրտը նույնպես անհրաժեշտ է ապագա մայրիկներին: Այն պարունակում է սպիտակուցներ ու կալցիում, որոնք շատ անհրաժեշտ են առողջ հղիության համար: Որակյալ յոգուրտը նաև հարուստ է լինում պրոբիոտիկներով, որոնք շատ մեծ նշանակություն ունեն մարսողական համակարգի համար:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

 

Просмотров: 2010 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ