Ունե՞ք արյան բարձր ճնշում կամ սրտի հետ կապված խնդիրներ` խուսափեք այս 14 մթերքներից - 8 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-02-25
Главная » 2017 » Январь » 8 » Ունե՞ք արյան բարձր ճնշում կամ սրտի հետ կապված խնդիրներ` խուսափեք այս 14 մթերքներից
loading...
3:51 PM
Ունե՞ք արյան բարձր ճնշում կամ սրտի հետ կապված խնդիրներ` խուսափեք այս 14 մթերքներից

Անառողջ սնվելը կարող է պատճառ դառնալ կորոնար հիվանդությունների, այսպիսով ճիշտ սննդակարգը գերազանց առողջության կարևոր նախապայման է:

Ցածրորակ սնունդը կարող է զգալիորեն վնասել սիրտը և արյան շրջանառությունը:

Նատրիումի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգցենել առողջության վատացման և առողջական լուրջ խնդիրների:

Ներկայացնում ենք 14 մթերքներ, որոնցից անհրաժեշտ է խուսափել՝ առողջությունը պահպանելու համար:

Աղ

Ձեր սննդակարգում աղի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է պատճառ դառնալ արյան շրջանառության խնդիրների: Օգտագործելով մեծ քանակությամբ աղ դուք նաև պահպանում եք ջուրը ձեր օրգանիզմում և մեծացնում եք սրտի, երկամների և ուղեղի խնդիրների վտանգը:

Կարտոֆիլ ֆրի

Կարտոֆիլ ֆրիի մեկ բաժինը պարունակում է 19 գ ճարպ և 270 մգ նատրիում: Նատրիումի անհրաժեշտ քանակից ավել օգտագործման հետևանքով օրգանիզմը պահպանում է ջուր և ձեռք է բերում ավելորդ քաշ:

Լիկյոր

Ուսումնասիրություններից մեկը, որը անցկացվել է Հարավային Կորեայում, հայտնաբերվել է, որ լիկյորը արյան բարձր ճնշման հիմնական պատճառներից մեկն է:

Կարմիր միս

Կարմիր միսը կարող է հանգեցնել սրտի խնդիրների և խոչընդոտել արյունատար անոթների աշխատանքը:Ուստի անհրաժեշտ է սահմանափակել անառողջ սննդի և տրանս-ճարպեր պարունակող մթերքների չափաքանակը:

Վերամշակված միս

Սրտի հետ կապված բազմաթիվ խնդիրների պատճառը մսամթերքն է, ինչպես օրինակ երշիկը, նրբերշիկը: Որպեսզի խուսափեք արյան բարձր ճնշումից և պահպանեք սրտի առողջությունը, փորձեք հնարավորինս խուսափել վերամշակված մսից:

Թթու դրած վարունգ

Չնայած այն ունի ցածր կալորիականություն, թթու դրած վարունգը իրականում հարուստ է նատրիումով: Ընդամենը մեկ միջին չափի թթու դրած վարունգն պարունակում է մոտ 570 մգ նատրիում: Սա նատրիումի օրական թույլատրելի չափաքանակի մոտ 1/3-ն է:

Շաքարավազ

Շաքարավազը կարող է հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների և պատճառ դառնալ արյան բարձր ճնշման:

Փքաբլիթներ

Չնայած դրանք համեղ են, հարուստ են կալորիաներով: Ընդամենը 1 փքաբլիթը պարունակում է 200 կալորիա և 12 գ ճարպ:

Մարգարին

Թեև մարգարինը օգտագործվում է մեր ամենօրյա սննդակարգում, սակայն այն վնասակար է առողջության համար:

Պահածոյացված հավի մսով ապուր

Պահածոյացված հավը, հատկապես ապուրները, շատ հարմար են, սակայն հարուստ են նատրիումով, որը չափազանց վնասակար է սրտի համար: Ընդամենը մեկ ապուրը պարունակում է 800 մգ նատրիում:

Թխվածքաբլիթներ

Թխվածքաբլիթներ գնելուց անհրաժեշտ է ստուգել պիտակի վրայի բաղադրիչների ցանկը և համոզվել, որ դրանք չեն պարունակում հիդրոգեներացված յուղեր, ինչպես նաև չմոռանալ նայել նատրիումի պարունակությունը:

Ռամեն արիշտա

Ռամեն արիշտայի մեկ փաթեթը պարունակում է 14 գ ճարպ և 1580 մգ նատրիում:

Պիցցա

Համաձայն ուսումնասիրությունների՝ պիցցայի բոլոր տեսակները պարունակում են մեծ քանակությամբ նատիրում, որը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա:

Սննդամթերքներ, որոնք օգնում են իջեցնել արյան ճնշումը

Մանրաթելով հարուստ սնունդները կարող են հեշտությամբ իջեցնել արյան ճնշումը: Արյան բարձր ճնշումը իջեցնելու համար խորհուրդ են տրվում հետևյալ բնական մթերքները՝ լոբին, սիսեռը, վարսակը, բրինձը: Դրանք հարուստ են վիտամիններով և հանքային նյութերով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 3798 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.0/2
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ