Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2017 » Январь » 8 » Ձեռքերի խնամքի համար թոփ 5 արդյունավետ դիմակ
loading...
6:42 PM
Ձեռքերի խնամքի համար թոփ 5 արդյունավետ դիմակ


 

 

Յուրաքանչյուր կին ջանում է ունենալ գեղեցիկ ու խնամված ձեռքեր: Եթե ցանկանում եք,  որ նրանք գեղեցիկ ու խնամված տեսք ունենան,   ապա կարող եք օգտվել այս դիմակներից:

1.  Փափկեցնող դիմակ

5 ճ/գ վարսակի փաթիլները խառնեք 2 ճ/գ  եփած սև թեյի հետ, ստացված  զանգվածը քսեք ձեռքերին ու 1 ժամով կրեք բամբակյա ձեռնոցներ: Եթե հնարավորություն ունեք, ապա թողեք այդ դիմակը ձեռքերի վրա մնա ողջ գիշեր: Առավոտյան ձեռքերը կլինեն փափուկ ու թավշյա:

 

2.  Երիտասարդացնող դիմակ

Մանր քերիչով քերեք միջին չափի խնձոր (դեղին կամ կարմիր), ավելացրեք 3թ/գ ձիթայուղ ու սերուցք(կամ թթվասեր):  Ստացված խյուսը քսեք ձեռքերի վրա, թողեք 20 րոպե ու լվացեք տաք ջրով: Արդյունքը տեսանելի կլինի 1-ին իսկ պրոցեդուրայից հետո: Ի դեպ, այս դիմակը հիանալի համապատասխանում է նաև դեմքին:

 

3.  Սնուցող դիմակ

1 թ/գ մեղրը խառնեք ձվի դեղնուցի հետ, քսեք այն ձեռքերի վրա, կրեք  բամբակյա ձեռնոցներ կամ պոլիէթիլենային տապրակ ու  սպասեք 20 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով: Նման դիմակը շատ լավ սնուցում է ձեռքերը:

 

4.  Հանգստացնող դիմակ

Մաքրեք 4 հատ կարտոֆիլ ու եփեք այն այնքան, մինչև որ պատրաստ լինի, տրորեք ու խառնեք 4 ճ/գ կաթի հետ: Իջեցրեք ձեռքերը պատրաստի խյուսի մեջ ու պահեք այնքան, մինչև որ այն սառչի: Այս դիմակը հինալի բուժում է փոքր քերծվածքներն ու հանգստացնում է  մաշկը:

 

5.  Մաքրող սկրաբ-դիմակ

Խառնեք 2 ճ/գ բուսայուղը 4 ճ/գ շաքարավազի հետ: Շրջանաձև մերսող շարժումներով տրորեք այդ խառնուրդով ձեռքերը: Յուրաքանչյուր ձեռքի համար տվյալ պրոցեդուրան կատարեք ամենաքիչը 3 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով: 

Եվս մեկ սկրաբ կարող եք պատրաստել` խառնելով 1ճ/գ կիտրոնի հյութը  1 գդալ խոշոր  աղի հետ: Նման դիմակները սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել այն դեպքում,  եթե  ձեռքի մաշկի վրա կան խոշոր քերծվածքներ կամ բորբոքումներ:

 

Հետևեք ձեզ եղեք առողջ ու գեղեցիկ

 

Աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 420 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->