Բրնձով այս դիմակը կերիտասարդեցնի ձեր մաշկը 10 տարով - 8 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2017 » Январь » 8 » Բրնձով այս դիմակը կերիտասարդեցնի ձեր մաշկը 10 տարով
loading...
7:55 PM
Բրնձով այս դիմակը կերիտասարդեցնի ձեր մաշկը 10 տարով

 Իսկ դուք մտածել եք, թե ինչու ճապոնացի կանանց դեմքն այդքան հարթ և երիտասարդ է: Ծագող արևի երկրում չնայած կլիմայական բարենպաստ պայմաններին, նրանք հատուկ սննդակարգի և խնամքի միջոցով հասնում են ցանկալի արդյունքի: Հետևելով իրենց օրինակին, դեմքի խնամքի համար օգտագործեք միայն բնական բաղադրիչներ, որոնցից մեկն էլ բրինձն է:

Բրինձը սնուցում է մաշկը, պաշտպանում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կանխում կնճիռների առաջացումը: Բրնձից պատրաստված տնական դիմակները հոգ կտանեն ձեր մաշկը՝ դարձնելով այն ավելի առաձգական և հարթ: 

Բաղադրությունը 
3 ճաշի գդալ բրնձի այլուր 
2 թեյի գդալ մեղր
1 թեյի գդալ սերուցք

Այս բոլոր բաղադրիչները խառնեք և ստացեք համասեռ զանգված: Դիմակը քսեք դեմքին, պարանոցին: Պահեք այն 30 րոպե, ապա լվացեք սովորական կամ էլ հանքային ջրով: Այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթը մեկ անգամ: Դիմակը ցանկացած տեսակի մաշկի համար է: Քչերը գիտեն, որ ճապոնացի կանանց գեղեկցության հիմնական գաղտնիքը լավ տրամադրությունն է: Նրանք կարծում են, որ վատ տրամադրությունը թուլացնում է իմունային համակարգը և կրճատում կյանքի տևողությունը: Այնպես որ, ժպտացեք ավելի հաճախ: 

Բարոմետր

Просмотров: 3565 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ