Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2017 » Январь » 9 » Ինչ չի կարելի անել ուտելուց հետո. սովորություններ, որ վնասում են առողջությանը
loading...
2:17 PM
Ինչ չի կարելի անել ուտելուց հետո. սովորություններ, որ վնասում են առողջությանը


Healthy Food Team-ը ներկայացրել է այն վնասակար գործողությունները, որոնք մարդիկ սովորաբար անում են ուտելուց հետո, հատկապես` նրանց համար, ովքեր ջանում են պահպանել առողջությունն ու բարեկազմ տեսքը:


1. Ծխելն ուտելուց հետո


Հետազոտողները ծխող մարդկանց զգուշացնում են սովորություն չդարձնել ուտելուց հետո ծխելը, քանի որ այդ ժամանակ մեկ ծխախոտը հավասարազոր է 10 ծխախոտի: Ուտելուց հետո օրգանիզմում մարսողական գործընթաց է տեղի ունենում, որի ժամանակ կլանված նիկոտինը 10 անգամ ավելի շատ է միախառնվում արյուն գնացող թթվածնին:

 

2. Մրգերը ճաշից հետո


Եթե միրգ եք ուտում անմիջապես սնվելուց հետո, մեծ է հավանականությունը, որ այն կմնա ստամոքսում առանց մարսվելու և գազեր կառաջացնի: Այս երևույթը հանգեցնում է ցելյուլյիտի առաջացմանը: Միրգն ավելի լավ է ուտել դատարկ ստամոքսին:

 

3. Թեյ


Թեյը դանդաղեցնում է մարսողական գործընթացը: Հատկապես սակավարյուն ունեցող մարդիկ չպետք է թեյ օգտագործեն ուտելուց հետո մոտ մեկ ժամ:

 

4. Լողալ


Խորհուրդ չի տրվում ջուր մտնել անմիջապես ուտելուց հետո: Ջուրը ընդհանրապես բարելավում է արյան շրջանառությունը, բայց անմիջապես ուտելուց հետո այն նպաստում է արյան հոսքին դեպի որովայն, որտեղ տեղի է ունենում մարսողությունը: Եվ այդ հանկարծակի փոփոխությունը կարող է վնասակար լինել:
 

5. Մարզվել


Բոլոր տեսակի մարզանքները  կարող են վնաս հասցնել ուտելուց հետո, հատկապես գոտկատեղի վարժությունները:

 

6. Ֆիզիկական ակտիվություն


Իրականում ֆիզիկական ակտիվությունը ուտելուց հետո չի օգնում արագ մարսել սնունդը, այլ ընդհակառակը:  Ուտելուց հետո լավագույն տարբերակը հանգիստ զբոսնելն է:

 

7. Քնել


Ուտելուց հետո քնելը վնասակար է, քանի որ ձեր հետ միասին քուն են մտնում բոլոր օրգանները, այսինքն՝ ընդունած սնունդը մնում է չմարսված:

Просмотров: 700 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->