Գիտնականները պարզել են, թե ինչով են հիմնականում պայմանավորված լինում գլխացավերը - 9 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2017 » Январь » 9 » Գիտնականները պարզել են, թե ինչով են հիմնականում պայմանավորված լինում գլխացավերը
loading...
5:18 PM
Գիտնականները պարզել են, թե ինչով են հիմնականում պայմանավորված լինում գլխացավերը

Գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես կարելի է հաղթահարել գլխացավերի ամենատարածված և ամենատհաճ տեսակը: Պարզվում է՝ դրա համար պարզապես հարկավոր է դադարել գիշերը կռճտացնել ատամները:

 

Լարվածության գլխացավերը սովորաբար տևում են 30 րոպեից մինչև մի քանի ժամ, սակայն կարող են նաև շարունակվել մի քանի օր: Դրանք պայմանավորված են լինում ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասով, սխալ կեցվածքով, հոգնածությամբ կամ ջրազրկմամբ: Սակայն այժմ փորձագետները պարզել են, որ նման ցավերի պատճառ կարող է դառնալ նաև ատամները կռճտացնելու սովորությունը (բրուկսիզմ): Սովորաբար մարդիկ անգիտակցաբար են կռճտացնում ատամները քնած ժամանակ և նույնիսկ չեն էլ կասկածում այդ մասին:

 

Այս սովորության ամենատարածված պատճառները սթրեսն ու անհանգստությունն են: Երբեմն այս խանգարմամբ տառապող հիվանդի վիճակն ավելի է վատանում ծխախոտի, ալկոհոլի և կոֆեինի չարաշահման հետևանքով: Գլխացավերն այս մարդկանց մոտ առաջանում են երկարատև մկանային լարվածության պատճառով: Բացի այդ, ատամները կռճտացնելու սովորությունի կարող է դառնալ նաև դեմքի և ծնոտի ցավերի պատճառ:

 

Վիճակագրական տվյալներով՝ ժամանակ առ ժամանակ այս խնդրին բախվում է յուրաքանչյուր 10-րդ մարդը: Մեծ մասամբ այս խանգարումը երկարատև չի լինում, սակայն այնուամենայնիվ այն չպետք է անտեսվի, քանի որ դա կարող է լինել ուժեղ սթրեսի պատճառ: Երկար ժամանակ տևող բրուկսիզմի հետևանքով փչանում են ատամները, փոխվում է կծվածքը, իսկ ատամները դառնում են ավելի զգայուն:

 

Այս խնդրից ազատվելու համար բժիշկը, առաջին հերթին, պետք է որոշի բրուկսիզմի պատճառը, որից հետո պետք է նշանակվի փափուկ պլաստիկից պատրաստված հատուկ կապա, որը հարկավոր է կրել գիշերը՝ ատամները պաշտպանելու համար: Կապան հարկավոր է կրել մինչ բրուկսիզմի ախտանշանների վերանալը:

 

Նյութի աղբյուրը՝ trental.ru

Просмотров: 1014 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ