Ինչպես մաքրել լյարդն այս մթերքների օգնությամբ - 10 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-03-28
Главная » 2017 » Январь » 10 » Ինչպես մաքրել լյարդն այս մթերքների օգնությամբ
loading...
12:58 PM
Ինչպես մաքրել լյարդն այս մթերքների օգնությամբ

Լյարդը օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է: Լյարդի ֆունկցիաները բազմազան են։ Առաջին հերթին նա արտազատիչ օրգան է, արտադրում է լեղի և միզանյութ: Աղիքների լորձաթաղանթից ներծծված ածխաջրերը լյարդում փոխարկվում են գլիկոգենի, որը ծախսվում է ըստ պահանջի: Բացի այդ, լյարդում սաղմնային զարգացման շրջանում արտադրվում են էրիթրոցիտներ, իսկ լյարդի մազանոթների էնդոթելը և կուպֆերյան բջիջները օժտված են ֆագոցիտար հատկությամբ(ռետիկուլոէնդոթելային համակարգ), որը շատ կարևոր է աղիքներից ներծծված ազոտասպիտային փոխանակության և թունավոր արգասիքների վնասազերծման համար:

Լյարդը պատասխանատու է արյունը վնասակար նյութերից, ինչպես նաև ալկոհոլից և նույնիսկ դեղերից մաքրելու համար: Լյարդը վերականգնում է վիտամինները, երկաթը, արտադրում է լեղի, որն անհրաժեշտ է ճարպերը մարսելու համար, արագացնում է նյութափոխանակությունը:

Օգտագործեք այս 5 մթերքները ձեր ամենօրյա սննդակարգում և լավացրեք լյարդի, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր առողջությունը:

Սխտոր

Սխտորին շատ ժամանակ հարկավոր չէ լյարդը տոքսիններից մաքրելու համար: Սխտորի ակտիվ բաղադարիչը շարժման մեջ է դնում ֆերմենտները՝ լյարդից դուրս հանելով տոքսինները:

Կիտրոն

Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով, որը թույլ է տալիս օրգանիզմն ազատել տոքսիններից: Կիտրոնը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը լյարդում: Առավոտը սկսեք 1 բաժակ ջրի և կես կիտրոնի ճզմած հյութի խառնուրդով: Սա կարագացնի դրա դետոքսիկացիան:

Բրոկկոլի և ծաղկակաղամբ

Այս բանաջարեղենների օգտագործումը կնպաստի այնպիսի բաղադրիչների աճին, որոնք օգնում են ֆերմենտներին լյարդից դուրս հանելու տոքսինները:

Քրքում

Քրքումը դետոքսիկացիայի լավագույն միջոցներից է: Քրքումի բուժիչ հատկությունները օգտագործվել են ավելի քան 4000 տարի առաջ: Այն ունի հակաբորբոքային հատկություններ և օգտակար է տարբեր ձևերով, օգնում է լյարդի դետոքսիկացիային:

Կանաչ տերևով բանջարեղեն

Վերջինը, սակայն ոչ պակաս կարևորը կանաչ տերևով բանջարեղենն է: Կանաչ տերևով բանջարեղենը հարուստ է քլորոֆիլով: Քլորոֆիլը պարունակում է ֆերմենտներ, վիտամիններ և սնուցիչներ, որը նշանակում է, որ այս բանջարեղենը ունի դրական ազդեցություն ամբողջ օրգանիզմի վրա: Այն օգնում է կարգավորելու ճարպային թթուների բաղադրությունը լյարդում:

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

Просмотров: 1247 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->