Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-09-22
Главная » 2017 » Январь » 10 » Գիտնականները ստեղծել են ատամնալիցք, որը ժամանակի ընթացքում չի մաշվում և բուժում է ատամները
loading...
3:38 PM
Գիտնականները ստեղծել են ատամնալիցք, որը ժամանակի ընթացքում չի մաշվում և բուժում է ատամները


Բրիտանացի գիտնականները վստահեցնում են, որ ստեղծել են ատամների լիցքի համար նախատեսված նոր նյութ, որի շնորհիվ ատամնալիցքը ոչ միայն կպաշտպանի ատամները քայքայումից, այլև կբուժի կարիեսը: Այս հայտնագործությունը թույլ կտա շատ ավելի հազվադեպ այցելել ատամնաբույժին:

 

Գիտնականների խոսքով՝ այս նոր յուրահատուկ նյութը ժամանակի ընթացքում չի մաշվում և պաշտպանում է բակտերիաների բազմացումից: Այն արդեն անցել է բոլոր հնարավոր փորձարկումները և սպասվում է, որ նոր ատամնալիցքը կսկսվի օգտագործվել մոտակա 3 տարվա ընթացքում:

 

Այս նոր ատամնալիցքի առաջնային առավելությունն, իհարկե, ատամն ինքնուրույն բուժելու հատկությունն է: Պրոֆեսոր Ռոբերտ Հիլլի խոսքով՝ այս նորարարական նյութը ոչ այլ ինչ է, քան ապակու հիման վրա պատրաստված կենսաակտիվ նյութ:

 

Պարզվում է՝ ատամնալիցքի տեղադրումից հետո սկսում են արտադրվել նյութերը, որոնցից ատամների հյուսվածքներ են ձևավորվում (ֆտորի միացություններ, կալցիում և ֆոսֆոր), ինչի շնորհիվ էլ ատամը վերականգնվում է:

 

Բացի այդ, ի տարբերությունի հնում օգտագործվող ատամնալիցքերի՝ նոր նյութը ատամի և ատամնալիցքի միջև բացարձակապես ոչ մի բաց տարածություն չի թողնում՝ դարձնելով ատամնալիցքի տակ բակտերիաների զարգացումը պարզապես անհնարին:

 

Գիտնականների պնդմամբ՝ այս հայտնագործության շնորհիվ կարելի է մեկ անգամ ատամնալիցք դնել և այլևս չհիշել այդ խնդրի մասին: Այն ժամանակի ընթացքում չի մաշվի և չի փշրվի:

 

Սա անուշտ շատ օգտակար հայտնագործություն է: Այժմ հաճախակի ատամնաբույժի օգնությանը դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտություն այլև չի լինի և ատամնալիցքը շատ ավելի երկար կծառայի:

 

Նյութի աղբյուրը՝ u-druzey.ru

Просмотров: 1709 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar