Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2017 » Январь » 10 » Ինչպես խնամել մաշկը մազահեռացումից (էպիլացիայից) հետո
loading...
4:05 PM
Ինչպես խնամել մաշկը մազահեռացումից (էպիլացիայից) հետո


 

 

Էպիլացիան ինքնին այդքան էլ հաճելի պրոցեդուրա չէ, իսկ նրանից հետո մաշկի գրգռվածությունը կարող է վերածվել իսկական տանջանքների: Բացի քորից և այրումից այն նաև էսթեթիկ չէ:

 

Որպեսզի խուսափեք նման տհաճ վիճակներից, անհրաժեշտ է հետևել շատ պարզ կանոների, որոնց դեպքում ձեր մաշկը կպահպանի իր փափկությունն ու մետաքսանման տեսքն անգամ էպիլացիայից հետո:

 

1. Պրոցեդուրայից մեկ օր առաջ  սկրաբի օգնությամբ մաշկը թեթևակի մաքրեք, որպեսզի հեռացնեք մեռած բջիջներն ու ազատեք ամենափոքր և թույլ մազերը, որոնք սկզբում թաքնվում են մաշկի տակ և դառնում են հեռացման համար անհասանելի, սակայն հետո  սկսում են ներաճել մաշկի մեջ:


2. Եթե մազահեռացումը իրականացնում եք ածելիի միջոցով, ապա այն պետք է շատ սուր լինի:

Բթացած սայրերով ածելին հարկավոր է անմիջապես դեն նետել, քանի որ նրանք են հաճախակի հանգեցնում նրան, որ մազը սկսում է ներաճել մաշկի մեջ:


3. Մազահեռացումից հետո, մաշկը անհրաժեշտ է ախտահանել և հեռացնել գրգռումը: Առավել արդյունավետ նման խնդիրները հաղթահարում են հատուկ նրաբաքսուքները: Սակայն եթե դա էլ չի օգնում, կարող եք օգտվել անանուխի հանուկի, կանաչ թեյի, վաղենակի ու երիցուկի լոսյոններից, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ: Բարդյությունների դեպքում կարելի է օգտագործել նաև հականեխիչ (անտիսեպտիկ) քսուքներ: Այդ կերպ դուք կկարողանաք ազատել մաշկը բակտերիանների տարածումից, որոնք առաջացնում են բշտիկներ ու բորբոքում: Խորհուրդ չի տրվում օգտգործել մանկական ցանափոշի և տալկ:


4. Վարակազերծումից հետո օգտագործեք սնուցող նրբաքսուք, որպեսզի խուսափեք չորությունից ու թեփոտությունից:


5. Նրբաքսուքի փոխարեն կարելի է օգտագործել սնուցող յուղեր: Մազահեռացումից հետո արդյունավետ են համարվում վաղենակի, երիցուկի, ցորենի ծիլերի և խաղողի կորիզի յուղերը: Առավել արդյունավետության համար կարող եք ավելացնել մեկ կաթիլ անանուխի, խնկունի, նարդոսի կամ թեյի ծառի եթերային յուղ:


6. Էպիլացիայից անմիջապես հետո խորհուրդ չի տրվում փողոց դուրս գալ, քանի որ ամռանն արևի ուղիղ ճառագայթները կարող են առաջացնել այրվածքներ: Իսկ ձմռանը, ցուրտ օդի ազդեցության ներքո մաշկը կարող է դառնալ չափազանց չոր: Ուստի լավ կլինի, որ այն իրականացնեք երեկոյան՝ քնելուց առաջ:


7. 2-ից 3 օր հետո մաշկը մշակեք նուրբ սկրաբով, որպեսզի կանխեք մազիկների աճը:


8. Ցնցուղ ընդունելուց անմիջապես հետո, անհրաժեշտ ամեն օր խոնավեցնել մաշկը: Դա օգնում է պայքարել աճող մազերի դեմ և պահպանել էլաստիկությունը:

 

Աղբյուրը՝ trental.ru

Просмотров: 426 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar