Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-09-19
Главная » 2017 » Январь » 10 » ՔԻՉ ԱՌԱՋ ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐ ՀՀ կրթության և գիտության նախարարություն-ԻՑ
loading...
4:11 PM
ՔԻՉ ԱՌԱՋ ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐ ՀՀ կրթության և գիտության նախարարություն-ԻՑ
1483606143_11ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությունը: Ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին` իրենց ընտրած ճանապարհի և գործունեության համար: «Շատերը «Ազգային երգ ու պար» առարկան դիտում են որպես արվեստի առարկա, այնինչ դրա փիլիսոփայությունն ու իմաստը շատ ավելի խորն են: Այս առարկան աշակերտների մոտ դաստիարակում է հայի ոգի, քաղաքացիական կեցվածք և արդեն դարձել է ինքնության մի մաս: Տարիներ առաջ «Կարին» համույթը կարևոր առաքելություն սկսեց` ազգային պարերը վերադարձնելու կենցաղ: Հետևաբար առարկայի ներդրումը, այսօրվա արարողությունը այդ շարժման տրամաբանական շարունակությունն են: Երկար տարիներ դպրոցից ակնկալվել է միայն գիտելիքի փոխանցում, սակայն կրթության առավել կարևոր գործոն է նաև դաստիարակությունը: Գիտելիքը ձեռքբերովի է, արժեհամակարգը` մնայուն: Եվ այդ արժեհամակարգի ձևավորումը նաև ձեզ վրա է, հարգելի ուսուցիչներ, որը «Ազգային երգ ու պար» առարկայի միջոցով անգնահատելի է»,-մասնավորապես նշել է  Դավիթ Սահակյանը:
 
Վերապատրաստված ուսուցիչներին հավաստագրեր է հանձնել ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունենցել նաև «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հաշվետու համերգ:
Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած:
Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում՝ թվով 113 հանրակրթական դպրոցներում:
Просмотров: 7181 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar