Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-11-22
Главная » 2017 » Январь » 10 » Ճարպերն այրող 5 մթերք՝ ճիշտ նախաճաշի համար
loading...
4:23 PM
Ճարպերն այրող 5 մթերք՝ ճիշտ նախաճաշի համար


Մարդիկ, որոնց հաջողվել է ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահպանել արդյունքները, պնդում են, որ քաշը կարգավորելու համար ամենակարևորը ճիշտ նախաճաշն է: Նախաճաշից հրաժարվելու դեպքում օրվա ընթացքում ավելորդ սնունդ ուտելու հավանականությունը շատ ավելի բարձր է լինում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճիշտ նախաճաշի մի քանի տարբերակ:

 

Հավկիթ

 

Շնորհիվ հավկիթում պարունակվող մեծ քանակությամբ սպիտակուցների հագեցվածության զգացումը շատ ավելի երկար է պահպանվում: Բացի այդ, ձվի դեղնուցում պարունակվում են բազմաթիվ սննդարար նյութեր, որոնք ամբողջ օրվա ընթացքում ազդում են մարդու ինքնազգացողության վրա: Հավկիթը շատ արագ պատրաստվող, սննդարար և համեմատաբար ոչ ծախսատար մթերք է:

 

Ձիթապտղի յուղ

 

Ձիթայուղում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն անհրաժեշտ են սրտի առողջության, հորմոնալ համակարգի, աթերոսկլերոզի ու մաշկային խնդիրների կանխարգելման համար, իսկ A և E վիտամինները հզոր հակաօքսիդանտներ են, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը: Նախաճաշին կարելի է ընդամենը 1 ճ.գ. ձիթայուղ ավելացնել և այն օրգանիզմին 120 կկալ կտա:

 

Հապալաս կամ կապույտ հապալաս

 

Կապույտ հապալասը հարուստ է մանրաթելերով և պարունակում է քիչ քանակությամբ: Այն կօգնի արագ ազատվել ավելորդ ճարպաշերտերից: Հետազոտությունները ցույց են տվել, որ հապալասը կարող է նվազեցնել ճարպային բջիջների աճը մինչև 73%-ի:

 

Տարեկանի հաց

 

Ցորենի հացի փոխարեն  հարկավոր է տարեկանի հաց ուտել: Ապացուցվել է, որ տարեկանի հացն ավելի երկար է պահպանում հագեցվածության զգացումը՝ ի տարբերություն հացաբուլկեղենի այլ տեսակների:

 

Թուրինջ

 

Թուրինջը շատ արդյունավետ է քաշի նվազեցման ու ճարպերի այրման համար: Սակայն հարկավոր է շատ զգույշ լինել դեղամիջոցներ ընդունելու դեպքում, քանի որ թուրինջը կարող է ազդել դրանց արդյունավետության վրա:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Просмотров: 684 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ