Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-07-23
Главная » 2017 » Январь » 10 » Չիչխանի յուղի բազմաթիվ օգտակար հատկությունները
loading...
5:49 PM
Չիչխանի յուղի բազմաթիվ օգտակար հատկությունները


Մեր հոդվածներից մեկում արդեն ներկայացրել ենք չիչխանի պտղի, տերևների և կորիզների օգտակարության մասին, իսկ այս հոդվածում կանդրադառնանք պտղի յուղի օգտակարությանը: Այն օգտագործվում է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին բուժման ժամանակ:

  • Պտուղներից և սերմերից պատրաստված յուղը նպաստում է վերքերի, այրվածքների, կոշտուկների ապաքինմանը: Հաճախ վիրահատությունից հետո բժիշկները վերքերը մշակելու համար նշանակում են հենց չիչխանի յուղ, քանի որ այն արագ վերականգնում է մահացած հյուսվածքները: Յուղը դրական արդյունք է տալիս նաև բերանի լորձաթաղանթի վերքերի, ճաքերի, ինչպես նաև մաշկային մի շարք ախտահարումների ժամանակ: Հիանալի միջոց է խոլեստերինի իջեցման համար:
    Oգտագործում են անմիջապես նշագեղձերը հեռացնելուց հետո, որի շնորհիվ իջնում է ջերմությունը, արագանում վերքի ռեգեներացիան:
  • Յուղը հիանալի միջոց է ստամոքսի և աղիքային հիվանդություների ժամանակ. Հաճախ կիրառվում է 12-մատնյա աղու և ստամոքսի խոցի բուժման համար։ Այն մարդկանց համար, ովքեր ունեն ստամոքսի ցավեր, այրոցներ և երկար ժամանակ չեն կարողանում հաղթահարել այդ խնդիրները, առաջարկում ենք մի միջոց, որը մեկընդմիշտ կազատի ձեզ այդ խնդիրներից: Բուժումն իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում, ընդհամենը անհրաժեշտ է օրը 2-3 անգամ ուտելուց 20 րոպե առաջ խմել մեկ թեյի գդալ չիչխանի յուղ: Մեկ ամիս կիրառելով այս մեթոդը, հավատացեք, ստիպված չեք լինի քիմիական դեղերով թունավորել ձեր օրգանիզմը՝ բուժելով առկա խնդիրը, սակայն օրգանիզմում առաջացնելով մեկ այլ խնդիր: Խորհուրդ է տրվում բուժման ընթացքում նաև օրվա ընթացքում շատ ջուր օգտագործել՝ առնվազն 2 լիտր:

Այժմ մի քանի բաղադրատոմս:

Ոսկորների կոտրվածքի դեպքում խառնեք հավասար քանակությամբ չիչխանի յուղ, բնական մեղր և կաթնաշոռ։ Այս խառնուրդը լրացնում է կալցիումի պակասը: Ընդունեք մեկական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։

Մաշկի սնուցման և թարմացման համար անհրաժեշտ է 200մլ սերուցք, 1 թեյի գդալ չիչխանի յուղ և մեկ հավկիթ: Այս բոլորը լավ խառնեք, որպեսզի դառնա մեկ ընդհանուր զանգված: Ստացված քսուքով մերսեք դեմքը, թողեք 20 րոպե, որից հետո դեմքը լվացեք գոլ ջրով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 1900 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->