Բրոնխիալ ասթմայի բուժման ժողովրդական 7 բաղադրատոմս - 11 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Январь » 11 » Բրոնխիալ ասթմայի բուժման ժողովրդական 7 բաղադրատոմս
loading...
6:12 PM
Բրոնխիալ ասթմայի բուժման ժողովրդական 7 բաղադրատոմս


 

 

Բրոնխիալ ասթմայի դեպքում, ժողովրդական բժշկության  մասնագետ Ն.Ի. Մազնևը, առաջարկում է հետևյալ ժողովրդական միջոցները.

 

1. Մորի (վայրի ելակ)


Օգտակար է և մորու հյութը և նրանից պատրաստված թուրմը:


• Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 թեյի գդալ մորու տերևների վրա  լցնել  2 բաժակ եռացրած ջուր, թողնել թրմվի 0,5-ից 1 ժամ , ապա քամել: Ընդունել  1 ճաշի գդալ ամեն 2 ժամը մեկ:

• Հյութը հարկավոր է խմել 4-ից 8 ճաշի գդալ:

 
2. Գլուխ սոխ, շաքար, մեղր

 


• 400 գրամ մաքրած սոխը քերել, լցնել էմալապատ ամանի մեջ, վրան ավելացնել 1 լիտր ջուր, 0,5 բաժակ շաքարավազ և մեկ ճաշի գդալ մեղր: Տարրան դնել թույլ կրակի վրա և եռացնել 3 ժամ, մինչև որ սոխը ամբողջությամբ եփվի: Քամել և օրական, ուտելուց առաջ, ընդունել մեկ ճաշի գդալ 3-ից 4 անգամ:


3. Բռնչի (Калина) և մեղր

 
• Մեկ ճաշի գդալ բռնչիի պտուղները տրորել և վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր և  1 ճաշի գդալ մեղր: Զանգվածը  դնել թույլ կրակի վրա և 20 րոպե խառնել, մինչև որ  հասնի  եռման ջերմաստիճանի, ապա քամել:Մեկ  բաժինը նախատեսված է  մեկ օրվա  համար: Այն հարկավոր է ընդունել 1 ճաշի գդալից 1,5-ից 2 ժամը մեկ:  Ասթմայով հիվանդներին, ովքեր հակված են զարկերակային գերճնշման, ավելի լավ է օրական 6-ից 8 անգամ ընդունել բռնչիի թարմ հատիկներից պատրաստված հյութ:

 

4. Կռատուկ,  կաղամախ, եղևնի, կերակրի սոդա

 


• 0.5 ճաշի գդալ մայիսյան կռատուկի տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, ավելացնել կաղամախի կես  տերև և 1 թեյի գդալ եղևնու  թարմ ասեղներ: Թողնել, որ ստացված զանգվածը  սառչի և թրմվի, ապա ավելացնել 0.5 թեյի գդալ խմելու սոդա և խառնուրդը դնել  մութ տեղում մեկ շաբաթ, որպեսզի թրմվի:   Շաբաթական մեկ անգամ  (կարելի է և հաճախակի օգտագործել, կախված ինքնազգացողությունից),  քնելուց առաջ խմել 1 ճաշի գդալ պատրաստված թուրմից:


5. Կոճապղպեղ(իմբիր)

 


• 400 գրամ կոճապղպեղը լվանալ,առանձնացնել կեղևից, քերել և լցնել շշի մեջ, ապա վրան սպիրտ ավելացնել: Թրմել տաք տեղում կամ արևի տակ 2 շաբաթ: Այդ ընթացում պարբերաբար խառնել, մինչև որ զանգվածը ձեռք կբերի դեղին գույն: Քամել և թողնել որպեսզի այն տիղմազատվի: Օրական 2 անգամ, հաց ուտելուց հետո,  խմել 1 ճաշի գդալի  ստացված թուրմից:


6. Խուլ եղինջ (եղինջամայր)

 


• 1ճաշի գդալ խուլ եղինջի ծաղիկները լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել թրմվի 30 րոպե և ստացված թուրմից  խմել 1 բաժակ, օրական 3 անգամ : Կարելի է նաև ավելի հաճախակի խմել, սակայն օրական 3 բաժակը պարտադիր է:

 

Աղբյուրը՝ medicina-netradicionnaja.ru

Просмотров: 1030 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ