Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Январь » 11 » «Վատ» խոլեստերինը դուրս բերելու ժողովրդական 6 արդյունավետ միջոց
loading...
6:17 PM
«Վատ» խոլեստերինը դուրս բերելու ժողովրդական 6 արդյունավետ միջոց


 

 

Խոլեստերինը ճարպանման նյութ է, որը կենսականորեն անհրաժեշտ է մարդուն: Այն մտնում է օրգանիզմի բոլոր բջիջների բաղադրության մեջ, որոնցից էլ և ձևավորվում են շատ հորմոններ:
Խելեստերինի մոտ 80%-ը արտադրվում է օրգանիզմի կողմից, իսկ 20 %-ը օրգանիզմ է ներթափանցում սննդի միջոցով:


Աթերոսկլերոզ առաջանում է այն ժամանակ, երբ արյան մեջ  շատ է լինում ցածր խտությամբ խոլեստերինի քանակը: Այն վնասում է անոթների ներքին պատերն ու կուտակվում է նրա մեջ, որի հետևանքով էլ և ձևավոևվում են աթերոսկրելոտիկ խոլեստիրինային կուտակումները, որոնք էլ հետո վերածվում են խյուսի ու խառնվելով կալցիումի հետ` կարծրանում են ու խցանում անոթները:


Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտային հիվանդություների զարգացման հավանականությունը: Մեր օրգաններում պարունակվում է 200 գրամ խոլեստերին: Այն հատկապես շատ է նյարդային հյուսվածքներում ու ուղեղում:


Ձեզ ենք ներակայացնում խոլեստերինը իջեցնելու ժողովրդական մի քանի միջոցներ.


1. Կտավատի սերմը կօգնի նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը

 

 

«Վատ» խոլեստերինի մակարդակը կարելի է իջեցնել դեղատներում վաճառվող կտավատի սերմի միջոցով: Կարող եք այն նախապես աղալ ու  կանոնավոր կերպով ավելացնել սննդի մեջ: Վերջինիս օգտագործման արդյունքում կկանոնակարգվեն ճնշման տատանումները, սիրտը կդառնա ավելի հանգիստ ու կկարգավորվի աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Իհարկե այն անհրաժեշտ  է համատեղել միայն առողջ սննդի հետ:

 

2. Բուժական փոշի

 


Եվս մեկ բուժիչ միջոց է հանդիսանում լորենու ծաղիկները: Կարող եք դեղատնից գնել լորենու ծաղիկներ, այն աղալ սրճաղացով և օրական  3 անգամ ընդունել մեկ գդալ  այդ փոշուց:Բուժման կուրսը 1 ամիս է:


Այս միջոցով դուք կկարողանաք նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու օրգանիզմից դուրս բերել շլակներն ու միաժամանակ նիհարել, որի շնորհիվ կբարելավվի և ձեր ինքնազգացողությունն և արտաքին տեսքը:

 

 


3. Խատուտիկի արմատները կօգնեն աթերոսկլերոզի դեպքում արյան միջից դուրս բերել ավելորդ խոլեստերինի: 

 

Խատուտակի մանրացված չորացրած արմատները օտգատործում են աթերոսկլերոզի դեպքում՝ արյան միջից ավելորդ խոլեստերինի դուրս բերման  ու վնասակար նյութերի ոչնչացման համար:Բավական է ամեն ուտելուց օգտագործել 1թ.գ այդ փոշուց և 6 ամիս հետո ձեր առողջական վիճակը կբարելավվի: Այն ոչ մի հակացուցում չունի:

 

4.Ակնամոմը կօգնի  օրգանիզմից դուրս բերել «վատ» խոլեստերինը

 

 

Որպեսզի կարողանաք մաքրել արյունատար անոթները խոլեստերինից, անհրաժեշտ է օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, օգտագործել  30մլ ջրի մեջ լուծված ակնամոմի 4%-ոց թուրմի 7 կաթիլ: Բուժման կուրսը տևում է 4 ամիս:

 

5.Լոբին կնվազեցնի խոլեստերինի մակարդակը.

 

 

Խոլեստերինի մակարդակը կարելի է առանց որևէ դժվարության իջեցնել: Անհրաժեշտ է երեկոյան  կես բաժակ լոբին կամ ոլոռը թրջել ջրով ու թողնել: Առավոտյան ջուրը քամել ու նորից ջուր լցնել վրան, ապա ավելացնել թեյի գդալի ծայրի չափով կերակրի սոդա (որպեսզի աղիները չփքվեն) եփել ու 2 ընդունումով ուտել: Խոլեստերենի իջեցման այս կուրսը նախատեսված է 3 շաբաթվա համար: Եթե օրական օգտագործել 100 գրամ լոբի, ապա այդ ժամանակահատվածում արյան մեջ խոլեստերինի մակարդակը կնվազի 10%-ով:

 

6. Մատուտակը կօգնի օրգանիզմից դուրս բերել «վատ» խոլեստերինը

 


2 ճաշի գդալ մանրացված մատուտակի արմատների վրա լցնել 0.5լ. եռացրած ջուր, եռացնել թույլ կրակի վրա 10 րոպե ու քամել: Ընդունել օրական 4 անգամ ուտելուց հետո՝ բաժակի 1/3 չափով: Բուժման կուրսի տևողությունը 2-ից 3 շաբաթ է: Այնուհետև դադար տվեք ու կրկնեք կուրսը  1 ամիս հետ:

 

Աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 5806 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar