Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2017 » Январь » 11 » Պարզ բաղադրատոմս, որը թույլ կտա մի քանի տարով կարգավորել արյան ճնշումը
loading...
6:24 PM
Պարզ բաղադրատոմս, որը թույլ կտա մի քանի տարով կարգավորել արյան ճնշումը


 

 

Արյան գերճնշումը բավական տարածված խնդիր է: Մարդիկ կարող են տարիներ շարունակ այցելել բժշկի և համապատասխան դեղորայք ընդունել, սակայն կա շատ պարզ, բայց արդյունավետ ժողովրդական բաղադրատոմս, որը կօգնի առնվազն մի քանի տարով կարգավորել զարկերակային ճնշումը:

 

Բուժիչ եփուկի պատրաստման եղանակը.

 

Կաթսայի մեջ լցնել 5 ճ.գ. սոճու փշեր, 2 ճ.գ. մասուր և 2 ճ.գ. սոխի կեղև, խառնուրդի ավելացնել 1 լիտր սառը ջուր, եռացնել, այնուհետև ծածկել կափարիչը և ևս 10 րոպե եփել թույլ կրակի վրա:

 

Թողնել, որ եփուկը մի փոքր թրմվի, այնուհետև քամել և անհրաժեշտության դեպքում ավելացնել մի փոքր եռացրած ջուր (եփուկը պետք է լինի 1 լիտր): Ստացված եփուկը բաժանել երկու հավասար մասի և խմել 2 օրվա ընթացքում: Երրորդ օրվա համար հարկավոր է պատրաստել նոր թուրմ: Բուժման կուրսը տևում է 4 ամիս:

 

Առաջին մի քանի տարվա ընթացքում այս պրոցեդուրան հարկավոր է պարբերաբար կրկնել, իսկ այնուհետև՝ միայն անհրաժեշտության դեպքում: Դրական փոփոխությունները կսկսեն նկատվել արդեն մեկ շաբաթ անց, իսկ մեկ ամիս անց կարելի կլինի աստիճանաբար հրաժարվել դեղամիջոցներից:

 

Ի դեպ՝ այս եփուկը շատ արդյունավետ է աղիներն ու լյարդը մաքրելու համար և օժտված է միզամուղ հատկություններով:

 

Սոխի կեղև

 

Իր բաղադրության մեջ սոխի կեղևը պարունակում է Р, С, Е վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր (կալիում, մագնեզմիում, երկաթ, կալցիում): Բացի այդ, գիտնականները սոխի կեղևի մեջ հայտնաբերել են մանրաթելեր, որոնք նվազեցնում են սրտի ու աղեստամոքսային համակարգի հիվանդությունների և հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը:

 

Սոխի կեղևի օգտակար հատկություններն ու դրա օգտագործման եղանակները.

 

·         Սոխի կեղևը պարունակում է վիտամին E, ուստի պահպանում է երիտասարդությունը:

 

·         Այն հիանալի կանխարգելիչ միջոց է սրտանոթային, էնդոկիրն և նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունների դեմ:

 

·         Օժտված է հզոր հակամանրէային հատկություններով, ուստի շատ հարմար է մրսածությունն ու գրիպը բուժելու համար:

 

·         Պարունակում է վիտամին C, որն ամրապնդում է իմունային համակարգը:

 

·         Պարունակում է նաև անոթների ամրապնդման համար շատ անհրաժեշտ վիտամին P:

 

·         Սոխի կեղևն օժտված է հակաբակտերիալ հատկութուններով, ուստի շատ օգտակար է նշիկաբորբի, լարինգիտի, լնդերի բորբոքման, ստոմատիտի դեպքում:

 

Մասուր

 

Մասուրի հասուն պտուղների 100 գրամում պարունակվում է 14-60 գրամ ջուր, 1,6-4 գրամ սպիտակուց, 24-60 գրամ ածխաջուր, 4-10 գրամ սննդային մանրաթելեր, 2-5 գրամ ազատ օրգանական թթուներ, ինչպես նաև մեծ քանակությամբ հանքանյութեր (կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, մանգան, քրոմ, մոլիբդեն, կոբալտ), վիտամիններ (B1, В2, B6, K, E, РР, С), դաբաղանյութեր, ներկանյութեր, կարոտին, ռիբոֆլավին, կիտրոնաթթու, խնձորաթթու, շաքարներ, ֆիտոնցիդներ, եթերայուղեր:

 

Մասուրի մեջ 5-10 անգամ ավելի շատ վիտամին C է պարունակվում, քան սև հաղարջի մեջ և 40 անգամ ավելի շատ, քան կիտրոնի մեջ:

 

Մասուրը մաքրում է արյունատար համակարգը, բարելավում է նյութափոխանակությունը, հարուստ է վիտամիններով: Այն օգտագործվում է սակավարյունության, լնդախտի, երիկամների, լյարդի ու միզապարկի հիվանդությունների ժամանակ: Այն ամրապնդում է առողջությունը, կազդուրում է, տոնուս է հաղորդում, դանդաղեցնում է աթերոսկլերոզի զարգացումը:

 

Կարելի է 2 ճ.գ. մանրացրած ու չորացրած մասուրին ավելացնել ½ լիտր ջուր, 15 րոպե եռացնել թույլ կրակի վրա, փաթաթել տաք կտորով, թրմել ամբողջ գիշեր, այնուհետև քամել, ավելացնել մեղր և օգտագործել օրվա ընթացքում որպես թեյ կամ ջրին փոխարինող ըմպելիք:

 

Սոճու փշեր

 

Սոճու փշերը կարելի է օգտագործել որպես բուժիչ ու կանխարգելիչ միջոց սրտանոթային հիվանդությունների, իշեմիկ հիվանդության, կրծքահեղձուկի, առիթմիայի, արյան գերճնշման ու աթերոսկլերոզի ժամանակ:

 

Սոճու փշերից ստացված թուրմերն ու յուղն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ամրապնդում են անոթները և օգնում են վերականգնել դրանց առաձգականությունը: Այս բնական միջոցները օրգանիզմի վրա սթրեսային ազդեցություն չեն ունենում և մեղմ, բայց արդյունավետ կերպով բուժում ու մաքրում են օրգանիզմը բջիջների մակարդակով:

 

Նյութի աղբյուրը՝ econet.ru

Просмотров: 5211 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->