Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Январь » 11 » Ուսի ցավը կարող է պայմանավորված լինել սրտանոթային հիվանդություններով
loading...
6:56 PM
Ուսի ցավը կարող է պայմանավորված լինել սրտանոթային հիվանդություններով


Յուտայի համալսարանի գիտնականների հավաստմամբ՝ ուսի ցավը կարող է ոչ մի առնչություն չունենալ ֆիզիկական ծանրաբոռնվածության հետ: Պարզվում է՝ այն վկայում է սրտանոթային հիվանդությունների առաջացման բարձր հավանականության հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրտի և անոթների հիվանդությունների առաջացման հակում ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են նկատվում խնդիրներ՝ կապված ուսերի հետ (այդ թվում նար ուսահոդի ցավեր ու վնասվածքներ): Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ սրտանոթային հիվանդությունների առաջացման հակում ունեցող մարդիկ հաճախ տառապում են թունելային համախտանիշով, Աքիլեսյան ջլերի բորբոքումով և արմունիկ հոդի էպիկոնդիլիտով: Սակայն նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ որքան բարձր է սրտի հիվանդությունների վտանգի գործոնը (արյան գերճնշում, շաքարային դիաբետ, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ և այլն), այնքան բարձր է ուսերի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը: Գիտափորձին մասնակցած այն կամավորները, որոնց մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունն ամենից բարձրն էր, 4,6 անգամ ավելի հաճախ էին բողոքում ուսահոդի ցավերից, քան մյուս կամավորները: Այն կամավորները, որոնք մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունն այդքան բարձր չէր, 1,5-3 ամգամ քիչ են հակված ուսերի հետ կապված խնդիրների առաջացման: Գիտնականները դեռ վաստահ չեն պատճառահետևանքային կապի առկայության մեջ, սակայն ամենայն հավանականությամբ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի հանգեցնում ուսերի խնդիրների: Ընդ որում՝ ֆիզիկական ակտիվության ինտենսիվությունը նույնպես ոչ մի նշանակություն չունի: Գիտնականները նման եզրահանգման են եկել 1226 կամավորի տվյալներն ուսումնասիրելուց հետո: Նյութի աղբյուրը՝ trental.ru

Просмотров: 2263 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar