Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2017 » Январь » 12 » Դիետիկ աղցան՝ կազմվածքը շատ արագ կարգի բերելու համար
loading...
12:57 PM
Դիետիկ աղցան՝ կազմվածքը շատ արագ կարգի բերելու համար


 

 

Տոներից հետո բոլորն էլ ցանակնում են արագ կարգի բերել կազմվածքը, սակայն երբեմն դա կարող է շատ բարդ խնդիր լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի համեղ ու յուրահատուկ դիետիկ աղցան, որը շատ սննդարար ու հագեցնող է, սակայն կօգնի արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս աղցանի 100 գրամում պարունակվում է ընդամենը 33.27 կկալ (ինչպես նաև՝ սպիտակուցներ՝ 1.95, ճարպեր՝ 0.36, ածխաջրեր՝ 5.61), ուստի այն կարելի է ուտել նույնիսկ երեկոյան ուշ ժամերին:

 

Բաղադրությունը.

 

·         կաղամբ,

 

·         գազար,

 

·         1 հատ կարմիր սոխ,

 

·         15 գրամ սամիթ,

 

·         ½ բաժակ բնական յոգուրտ,

 

·         2 ճ.գ. մանանեխ (սերմերով),

 

·         1 ճ.գ. ջուր,

 

·         2 թ.գ. կիտրոնի հյութ,

 

·         աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի:

 

Պատրաստման եղանակը.

 

Կաղամբն ու սոխը մանր կտրատել, իսկ գազարը մանրացնել քերիչով: Յոգուրտին ավելացնել մանանեխը, ջուրն ու կիտրոնի հյութը և լավ հարել, այնուհետև ստացված սոուսը խառնել բանջարեղենին: Խառնել և ավելացնել աղ ու պղպեղ:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

Просмотров: 3484 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar