Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-07-28
Главная » 2017 » Январь » 12 » Ողնաշարի հիվանդությունների ախտանշանները. թեստ, որը կօգնի 1 րոպեում գնահատել ողնաշարի վիճակը
loading...
1:20 PM
Ողնաշարի հիվանդությունների ախտանշանները. թեստ, որը կօգնի 1 րոպեում գնահատել ողնաշարի վիճակը


 

 

budetezdorovy.ru-ն ներկայացրել է  ողնաշարի ու հոդերի վիճակը գնահատող ամենաարագ թեստը

 

Թեստ1.

Կատարեք մի քանի ծնկածալում: Եթե  այդ պրոցեսի ընթացքում՝  ներքև իջնելիս,  ծնկային հոդերում լսվում է ճռճռոց, ապա  ամենայն հավանականությամբ ձեզ մոտ սկսվում է արթրոզ:

 

Թեստ 2

 

Ոտքերը իրար միացրեք, առաջ թեքվեք ու ձեռքերով բռնեք ձեր կոճերը:Եթե այդ ամենի հետ մեկտեղ դուք չեք կարողանում ձեր  որովայնով ու կրծքերով դիպչել ազդրերին, ապա դա նշանակում է, որ դուք ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեք:

 

Ներկայումս բնակչության 80%-ն  արդեն ունեն ողնաշարի հետ կապված խնդիրներ, ավելին նանցից շատերը անգամ չեն էլ կասկածում այդ խնդրի մասին:

 

Եվս մեկ ցավալի փաստ է հանդիսանում այն, որ վերջին շրջանում ողնաշարի հիվանդությունները զգալիորեն երիտասարդացել են: Այժմ արդեն այդ հիվանդության ախտանշանները հանդիպում են դեռահասների ու երիտասարդների մոտ:

 

Ողնաշարի  ամենատարածված հիվանդության ինտրիգը կայանում է նրանում, որ այն որոշակի ժամանակ  կարող է չարտահայտվել, և մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում  այդ հիվանդության հետևյալ ախտանշաններին.

 

·       հաճախակի գլխացավերն ու գլխապտույտը, անգամ տագնապալից վիճակը կարող են  լինել օստեոխոնդրոզի ախտանշաններ

·       տեսողության ու լսողության վատացում

·       հիշողության վատացում

·       պարանոցի ցավեր

·       կրծքավանդակում, իրանում կամ թիակների   շրջանում  ցավեր

·       ձեռքերի ու ոտքերի  թմրություն

·       քայլելու ու խոնարհման ընթացքում առաջացած ցավեր, որոնք տարածվում են դեպի աճուկներն ու ոտքերը

·       շնչառության դժվարացում

·       միզապարկի, լյարդի, աղիների ու երիկամների հետ  կապված խնդիրներ

·       սեռական ուժի նվազում

·       զարկերակային ճնշման դիսբալանս(բարձրացում կամ իջեցում)

·       ընդհանուր թուլություն, կամ օրվա վերջում զգացողության վատացում

 

Այս ախտանշաններից  յուրաքանչյուրը կարող է վկայել օստեոխոնդրոզի  զարգացման մասին:

 

Բացի այդ  լյարդի, ենթաստամոքսային գեղձի , ստամոքսի  հետ կապված խնդիրները,  ինչպես նաև սրտի ցավերը, պոտենցիայի վատացումը ևս կարող են  հանդիսանալ օստեոխոնդրոզի  քողարկված պատճառ:

 

Եվ միայն  ձեզանից է կախված,  թե ինչպես հատեագայում կզարգանա այդ հիվանդությունը` կշարունակի արդյոք այն ավելի խորանալ, թե դուք ժամանակին կկարողանաք այն կանգնեցնել ու վերադարձնել ձեր ողնաշարի առողջությունը:

Просмотров: 3635 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->