Ունե՞ք արյան վատ շրջանառություն, սառը ձեռքեր և ոտքեր. ինչպես լուծել այդ խնդիրները - 12 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-30
Главная » 2017 » Январь » 12 » Ունե՞ք արյան վատ շրջանառություն, սառը ձեռքեր և ոտքեր. ինչպես լուծել այդ խնդիրները
loading...
5:53 PM
Ունե՞ք արյան վատ շրջանառություն, սառը ձեռքեր և ոտքեր. ինչպես լուծել այդ խնդիրները

Ունե՞ք արյան վատ շրջանառություն, սառը ձեռքեր և ոտքեր. ինչպես լուծել այդ խնդիրներըԱրյան վատ շրջանառությունը կարող է առաջանալ՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով, ինչպիսիք են ֆիզիկական ցածր ակտիվությունը, արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, աթերոսկլերոզը, ծխելը և թմրադեղերը չարաշահելը և արյան թրոմբները: Այս ախտանշանները սովորաբար զարգանում են ժամանակի ընթացքում և անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես ճանաչել դրանք ժամանակին: Եթե դուք արդեն ունեք արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, ապա ներկայացնում ենք բնական դեղամիջոցներ, որոնք կարող են լուծել այդ խնդիրը:

Ինչպե՞ս լավացնել արյան շրջանառությունը 

Շատ ջուր օգտագործեք

Անհրաժեշտ քանակությամբ ջրի օգտագործումը չափազանց կարևոր է օրգանիզմի պատշաճ գործունեության համար:Այն խոնավեցնում է օրգանիզմը, խթանում է մարսողությունը և լավացնում է սննդարար նյութերի մատակարարումը բջիջներին: Ըստ դիետոլոգների՝ չափահաս մարդիկ պետք է օրական խմեն  1,5-2 լիտր ջուր:

Գինկգո երկբլթակը 

Գինկգո երկբլթակը (գինկոն տերևաթափ խոշոր ծառ է, մոնոպոդիալ ճյուղավորվածությամբ)լավացնում է ուղեղի արյան շրջանառությունը, որը զգալիորեն լավացնում է հիշողությունը:
Գերմանիայում այն օգտագործվում է նաև լուծելու արյան շրջանառության խանգարումը, ինչպես նաև երակների վարիկոզը: Այն կարող է լինել դեղահաբերի կամ դեղապատիճների տեսքով:

Կայենյան պղպեղ

Կայենյան պղպեղը պարունակում է ակտիվ բաղադրիչ, որը կոչվում է կապսաիցին: Այն լավացնում է արյան հոսքը ամբողջ օրգանիզմով և օրգաններով: Կապսաիցինը նաև ամրացնում է զարկերակների պատերը և մազանոթները: 
Բացի այդ, այն թեթևացնում է արյան վատ շրջանառության հետ կապված ախտանշանները, ինչպես նաև ցավը, գլխացավը, սառը ոտքերը և ձեռքերը, ոտքերի ծակոցները:

Սխտոր

Սխտորն ունի անհաշվելի օգտակար հաատկություններ: Այն լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում է արյան ճնշումը և կանխարգելում է արյան թրոմբոցիտների կուտակումը: Սխտորը չափազանց օգտակար է սրտանոթային առողջության համար: Այն նաև նվազեցնում է աթերոսկլերոզի վտանգը:

Վայրի շագանակ

Վայրի շագանակը շատ օգտակար է արյան վատ շրջանառության դեպքում: Այն պարունակում է ակտիվ բաղադրիչ, որը կոչվում է էսցին: Այն նվազեցնում է բորբոքումը և ամրապնդում է մազանոթների պատերը:

Եթերային յուղեր. իմբիրի, ուրցի և  հազրեվարդի

Եթերային յուղերը լայնացնում են մազանոթները, որի շնորհիվ լավանում է արյան հոսքը դեպի մաշկի մակերես: Դրանք նաև թեթևացնում են ոտքերի և ձեռքերի թմրությունը և թեթևացնում են ձգված մկանները:

Ձկան յուղ

Ձկան յուղը մեկ այլ առողջարար բնական միջոց է արյան շրջանառության հետ կապված խնդիրների դեպքում: Այն օգնում է զարկերակների պատերից հեռացնել ճարպային կուտակումները, որը հանգեցնում է արյան նորմալ շրջանառության:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը շատ օգտակար է արյան շրջանառությունը խթանելու համար: Կոճապղպեղի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է մարմնում արյան թրոմբների առաջացումը՝ նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների վտանգը: Կոճապղպեղը պարունակում է ակտիվ բաղադրիչներ, որոնք մարմնի վրա թողնում են տաքացնող ազդեցություն, հետևաբար լավացնում են նաև արյան շրջանառությունը:

Ունե՞ք արյան վատ շրջանառություն, սառը ձեռքեր և ոտքեր. ինչպես լուծել այդ խնդիրները

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 3160 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->