Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Январь » 12 » Volkswagen-ը 4,3 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ին դիզելային սկանդալի պատճառով
loading...
6:20 PM
Volkswagen-ը 4,3 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ին դիզելային սկանդալի պատճառով
Volkswagen-ը 4,3 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ին դիզելային սկանդալի պատճառով

Ավտոմոբիլներ արտադրող Volkswagen-ը համաձայնել է 4,3 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ին «էմիսիոն սկանդալի» կարգավորման համար, տեղեկացնում է BBC-ն: Գերմանական ընկերությունը նաև հայտարարել է, որ ընդունում է ամերիկյան մի քանի օրենքների խախտման մեղքը:

Volkswagen-ի ներկայացուցիչները հայտնել են, որ գտնվում են Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության և մաքսային ծառայության հետ հաշտության համաձայնագրի շուրջը բանակցությունների ավարտական փուլում: Ամփոփիչ համաձայնագիրը դեռ պետք է պաշտոնապես հավանության արժանանա ընկերության ղեկավարների և դիտորդական խորհրդի կողմից, սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին:

4,3 միլիարդ դոլար գումարի տուգանքները նշանակում են, որ ընդհանուր առմամբ ընկերության՝ սկանդալի հետ կապված ծախսերը կգերազանցեն 19,2 միլիարդ դոլարը: Մինչ այդ Volkswagen-ը համաձայնության էր եկել 15 միլիարդ դոլար վճարումների շուրջը՝ ԱՄՆ-ի բնապահպանական իշխանությունների և ավտոմոբիլների տերերի հետ վեճի կարգավորման համար: Սկանդալը բորբոքվեց 2015 թվականի սեպտեմբերին, երբ ԱՄՆ-ի իշխանությունները Volkswagen-ին մեղադրեցին ընկերության արտադրած դիզելային ավտոմոբիլներից արտանետվող գազերի վերաբերյալ տվյալների նենգափոխման մեջ: Իր իսկ ընկերության տվյալներով՝ թեսթավորման արդյունքների կեղծումը վերաբերել է դիզելային շարժիչներով 11 միլիոն ավտոմեքենաների ամբողջ աշխարհում:

168.am

Просмотров: 334 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar