5 բնական միջոց՝ օրգանիզմում հորմոնների մակարդակն առանց դեղամիջոցների կարգավորելու համար - 12 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-03-24
Главная » 2017 » Январь » 12 » 5 բնական միջոց՝ օրգանիզմում հորմոնների մակարդակն առանց դեղամիջոցների կարգավորելու համար
loading...
6:47 PM
5 բնական միջոց՝ օրգանիզմում հորմոնների մակարդակն առանց դեղամիջոցների կարգավորելու համար


 

 

Քչերն են երբևէ մտածում մարդու օրգանիզմում հորմոնների կատարած դերի մասին: Ոմանք տարիներ շարունակ ապարդյուն փորձում են նիհարել, ոմանք մշտական հոգնածություն են զգում, ոմանց տանջում են գլխացավերը, ոմանց էլ՝ անքնությունը: Այս բոլոր խնդիրները կարող են անլուծելի թվալ, սակայն ամենայն հավանականությամբ պատճառը հորմոնալ խանգարումն է:

 

Սակայն հորմոնալ խանգարումը կարելի է կարգավորել առանց բժշկի միջամտության կամ դեղամիջոցների, քանի որ հենց մարդու ապրելակերպն ու սննդակարգն են ազդում հորմոնալ բալանսի վրա:

 

Սակայն, ցավոք, մարդիկ հաճախ օգտագործում են դեղամիջոցներ, որոնք.

 

1.      պարզապես քողարկում են խնդիրը,

 

2.      առաջացնում են կախվածություն,

 

3.      բարձրացնում են այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը (քաղցկեղ, օստեոպորոզ և այլն):

Ինչպես կարգավորել հորմոնալ ֆոնը

 

1.    Խուսափել վերամշակում անցած սննդամթերքից

 

Նման սննդամթերք է համարվում սպիտակ ալյուրից պատրաստված հացաբուլկեղենը, սպիտակ շաքարավազը և այլն: Մարդիկ (հատկապոս նիհարել ցանկացողները) սովորաբար խուսափում են ճարպերի գործածությունից և չեն մտածում իրենց առողջության մասին:

 

Ճարպաթթուներ պարունակող սննդամթերք օգտագործելով՝ մարդը ոչ միայն վերահսկում է հորմոնների մակարդակը, այլև բարելավում է նյութափոխանակությունը՝ դրանով իսկ նպաստելով քաշի նվազմանը: Ուստի սննդակարգը հարկավոր է հարստացնել այնպիսի մթերքով, ինչպիսին է կոկոսյան ընկույզի յուղը, ավոկադոն ու սաղմոնը:

 

2.    Վերահսկել օմեգա-3/6 ճարպաթթուների գործածությունը

 

Երբ մարդիկ նվազեցրին օմեգա-3 ճարպաթթվի գործածությունը և սկսեցին ավելի շատ օմեգա-6 օգտագործել, մեծացավ քրոնիկ հիվանդություններով ու բորբոքային գործընթացներով տառապող հիվանդների թիվը:

 

Հարկավոր է հնարավորինս հեռու մնալ օմեգա-6 ճարպաթթուներով հարուստ մթերքից (արևածաղկի յուղ, գետնանուշի յուղ, սոյայի յուղ և այլն) և օգտագործել օմեգա-3 ճարպաթթուներով հագեցած սննդամթերք (հունական ընկույզ, վայրի ձուկ, չիա սերմեր և այլն):

 

3.    Խուսափել տոքսիններից

 

Օրգանիզմում տոքսինների քանակը նվազեցնելու համար հարկավոր է խուսափել պարաբեններ, պրոպիլենգլիկոլ և լաուրիլսուլֆատ պարունակող կոսմետիկ միջոցներից:

 

Նաև մեծ նշանակություն կարող է ունենալ պլաստիկից պատրաստված շշորի փոխարեն ապակուց կամ չժանգոտվող մետաղից պատրաստված շշերի գործածությունը:

 

4.    Սուպերմթերք

 

Սուպերմթերք են համարվում բույսերի բոլոր հատվածները (սերմեր, արմատներ, պտուղներ և այլն), որոնք կիրառվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում:

 

Հատկապես օգտակար է ծաղկափոշին, որը տարատեսակ օգտակար նյութերի հարուստ աղբյուր է: Այն պարունակում է 28 միկրոտարր, С, PP, K, E, D վիտամիններ, պրոտեիններ, բնական հակաբիոտիկներ, ֆիտոհորմոններ:

 

Շաքարների և միկրոտարրերի ճիշտ համադրության շնորհիվ՝ ծաղկափոշին օգնում է բարձրացնել իմունիտետն ու կարգավորել նյութափոխանակությունը, ինչպես նաև բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, ինչը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի առողջական վիճակի վրա:

 

5.    Հոգ տանել սննդակարգի մասին. մանրաթելեր ու ճարպեր

 

Լուծվող մանրաթելերն օգնում են իջեցնել արյան մեջ պարունակվող խոլոստերինի ու գլյուկոզայի մակարդակները: Այդ մանրաթելերը պարունակվում են վարսակի, ոլոռի, լոբու, խնձորի, ցիտրուսային մրգերի, գազարի, գարու և եզան լեզվի մեջ:

 

Ճարպերն այն մթերքն են, որոնցից մարդու օրգանիզմը հորմոններ է ստեղծում, ուստի սննդակարգում հարկավոր է անպայման ներառել ավոկադո և կոկոսյան ընկույզի յուղ:

 

Առողջությունն ամրապնդող կանաչ կոկտեյլ

 

Բաղադրությունը.

 

·         2 բաժակ ջուր,

 

·         2 ճ.գ. կանեփի սերմեր,

 

·         1 ճ.գ. քունջութի սերմեր,

 

·         2 թ.գ. սպիրուլինա,

 

·         2 թ.գ. չիա սերմեր,

 

·         1 թեյի գդալ կոկոսյան ընկույզի յուղ,

 

·         1 հատ հասած բանան:

 

Պատրաստման եղանակը.

 

1.      Քունջութի և կանեփի սերմերը լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել ջուրը և 1 րոպե հարել, մինչև դառնա հում կաթ:

 

2.      Ավելացնել մյուս բաղադրիչները և ևս մի քանի րոպե հարել, մինչև դառնա համասեռ զանգված:

 

3.      Խմել սոված փորին:

 

4.      Կոկտեյլին կարելի է նաև ավելացնել սառեցված մթերք (մորի, կիվի, հապալաս և այլն)՝ կոկտեյլը վիտամին C-ով հարստացնելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ econet.ru

Просмотров: 3189 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ