Սոխի օգտակար հատկությունները - 12 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2017 » Январь » 12 » Սոխի օգտակար հատկությունները
loading...
6:54 PM
Սոխի օգտակար հատկությունները

Սոխի օգտակար հատկություններըՍոխը լավացնում է արյան շրջանառությունը և կարգավորում է զարկերակային ճնշումը։ Իր մեջ պարունակվող ալլիինի հաշվին սոխը հակազդում է արյան մեջ թրոմբների գոյացմանը՝ կարգավորելով արյան մեջ խոլեստերինի մակարդակը և արյան զարկերակային ճնշումը։ Սրանով հանդերձ՝ սոխը կանխում է կորոնար անբավարարությունն ու ստենոկարդիան։ Իսկ ինչպես սոխից ալլիին ստանալ։ Շատ պարզ։ Պետք է մանր կտրտել 300 գր. սոխ, տրորել 1 լիտր ջրի մեջ և թողնել 15 ժամ։ Քամել և խմել օրական մինչև 3 անգամ։ Սոխն ունի նաև միզամուղ հատկություն։ Օգնում է հեղուկը հանել օրգանիզմից՝ այսպիսով օգնելով ռևմատիզմի և տարատեսակ այտուցների ժամանակ։ Այսպիսի դեպքերում հարկավոր է մանրացնել 50 գր. սոխ և խառնել 1 բաժակ գինու և 3 բաժակ ջրի հետ։ Խմել օրական 3 բաժակ։ Սոխը հաճախ օգտագործվում է սխտորի և կարմիր պղպեղի հետ միասին։ Ստացվում է շատ համեղ համեմունք։ Սրա մեջ պարունակվող C վիտամինը օգնում է օրգանիզմին յուրացնել երկաթը և արտադրել ավելի ու ավելի շատ հակամարմիններ։ Բացի սրանից սոխը հարուստ է B և E վիտամիններով, մագնեզիումով, ֆոսֆորով և բջջանյութով։ Սոխը ծծումբ է պարունակում։ Հենց նա է սոխը պատրաստելու ընթացքում արցունքների պատճառ դառնում, և հենց նա սոխի հոտի պատճառը։ Այնուամենայնիվ, ծծումբը սոխի ամենաօգտակար բաղադրիչներից է, քանի որ հենց նա է օգնում հակազդել ինֆեկցիաներին՝ լինի գրիպ, ֆարինգիտ, բրոնխիտ թե մի այլ բան։ Բացի դրանից այն աղիքային ինֆեկցիաների և դիարեայի դեմ պայքարի լավագույն միջոցն է։ Ինչպես օգտվել այս հանգամանքից։ Պետք է վերցնել կես լիտր ջուր և 2 գլուխ սոխ, եփել սոխը, ապա ստացված արգանակի մեջ ավելացնել 5 թ/ գ մեղր և լավ խառնել, որպեսզի սիրոպ դառնա։ Աշխատեք խմել օրական 3 բաժակ։ Շատ օգտակար են նաև սոխի եռալու ժամանակ արված ինհալյացիաները։ Սոխը շատ օգտակար է մարսողության համար, ինչպես նաև խթանում է լյարդի և լեղածորանի աշխատանքը։ Այնպես որ ձեր սննդակարգում սոխի անընդհատ առկայությունը միայն կօգնի ձեզ առողջ լինել։ Բայց պետք է զգույշ լինել։ Այրոցի կամ ստամոքսի այլ խնդիր ունենալու դեպքում խորհուրդ չի տրվում սոխ ուտել։ Սակայն պետք է նշել, որ սոխը կանխում է ստամոքսի մեջ քաղցկեղային բջիջների գոյացումը։ Ամեն դեպքում սոխ օգտագործելիս պետք չէ մոռանալ չափի մասին։ Իր հակաբակտերիալ հատկությունների հաշվին սոխը հիանալի կերպով ախտահանում է օրգանիզմը միջատների խայթոցների ժամանակ։ Պետք է պարզապես թրջել օրգանիզմի տուժած հատվածը սոխի թարմ հյութով։ Եվ մի շատ կարևոր հանգամանք։ Որպեսզի սոխ ուտելուց հետո բերանից տհաճ հոտ չգա, պետք է պարզապես ուտելուց հետո մի բաժակ ջուր խմել։ Подробнее: https://shabat.am/am/article/108787/Sokhi-ogtakar-hatkutyunnery

 

Просмотров: 1477 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ