Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-07-22
Главная » 2017 » Январь » 12 » Ինչու են Հայաստանում դեռահասները ավելի նյարդային և որոնք են նրանց բնորոշ հիմնախնդիրները
loading...
7:46 PM
Ինչու են Հայաստանում դեռահասները ավելի նյարդային և որոնք են նրանց բնորոշ հիմնախնդիրները

 

 

 

Հոգեբանները դեռահասությունն անվանում են նաև ճգնաժամային տարիք։ Ո՞ր տարիքային փուլն է Հայաստանում համարվում դեռահասություն, ո՞րոնք են այդ տարիքին բնորորոշ հոգեբանական խնդիրները, ի՞նչ լուծումներ են դրանք պահանջում։ Այս և նմանատիպ այլ հարցերին պատասխանում է ՀՊՄՀ-ի հոգեբանության ֆակուլտետի հոգեբան, ՀԳԹ Անի Շեկոյանը։

-Արևմտյան երկրներում դեռահասություն համարվում է  14-18 տարեկանն ընկած ժամանակահատվածը։ Իսկ ո՞ր տարիքային փուլն է Հայաստանում համարվում դեռահասություն։

-Սովորաբար տարբեր մասնագետներ տարբեր կերպ են մեկնաբանություն տալիս այս հարցին, այդ ցուցանիշը տարբեր է նաև տարբեր գրականություններում։ Սակայն Հայաստանում հոգեբանական առումով դեռահաս է համարվում 12-17 տարեկանը։

-Ի՞նչ հոգեբանական խնդիրների է բախվում անձը դեռահասության շրջանում։

-Կյանքի այս շրջանում անհատը բախվում է բազում թե՛ ֆիզիկական, թե հոգեբանական խնդիրների։ Ամենամեծ հոգեբանական խնդիրը, որը սերտորեն կապված է մնացած խնդիրների հետ`  սեփական «ես»-ի բացահայտումն է։ Այս փուլում առաջանում է անհատականության գիտակցում։ Այսինքն անչափահասը իրեն մեծահասակ է զգում, ձգտում է անկախ որոշումներ կայացնել, ավելի շատ է ուշադրություն դարձնում արտաքին տեսքին։ Ի հայտ են գալիս նոր հետաքրքրությունների համակարգ, որի մեջ հիմնականում տղա-աղջիկ հարաբերություններն են` (համբույրի տեսարաններ, էրոտիկ ֆիլմեր եւ այլն):


-Կա՞արդյոք որևէ հոգեբանական խնդիր, որը բնորոշ է միայն Հայաստանում ապրող դեռահասին։

-Համաձայն «Արաբկիր» բժշկական համալիրին կից Դեռահասների և մանուկների առողջության ինստիտուտի կատարած ուսումնասիրությունների` Հայաստանում դեռահասներն ավելի նյարդային են, քան օրինակ Եվրոպայում։ Եվ դրա հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական վիճակն է։ Հայաստանում ապրող դեռահասներին բնորոշ հիմնախնդիր է նաև սեռական կյանքի մասին գրագետ տեղեկությունների բացը։ Մեր երկրում դեռահասները այդ տեղեկությունը ստանում են ոչ թե ծնողից կամ դպրոցից, ինչպես օրինակ զարգացած երկրներում է` այլ համացանցից եւ իրենցից մի փոքր ավելի մեծ ընկեր-ընկերուհիներից։

-Պետական մակարդակով ի՞նչ քայլեր է արվում դեռահասության հոգեբանական խնդիրները նվազեցնելու համար։

-Ինչ վերաբերում է սեռական դաստիարակությանը, այստեղ շատ դեպքերում ոչ միայն դեռահասն է անտեղյակ, այլ նաեւ ծնողը, ուստի «World vision Հայաստան» կազմակերպությունում պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, հանրակրթական գրեթե բոլոր դպրոցներում իրականացվում է «Դեռահաս երեխաների առողջ վարքագիծ» թեմայով սեմինարներ, դպրոցներում աշխատում են հոգեբաններ, ովքեր սիրով լսում և աջակցում են երեխաներին։

-Կյանքի այս շրջանում երեխաները դառնում են ագրեսիվ և շատ դեպքերում անկառավարելի։ Ի՞նչ պետք է անի ծնողն այս պարագայում։

-Այո՛,դեռահասության տարիքում մարդու վարքագծում ամենաշատն է ագրեսիա նկատվում։ Ագրեսիայի պատճառ կարող է լինել ինքնագնահատականի անկումը, քանի որ սեռահասունացման հետ փոխվում է մաշկի որակը` հայտնվում են կորյակներ, ցան, անցանկալի մազեր եւ այլն, սխալ դաստիարակությունը, սիրո և ուշադրության պակասը, փոքր տարիքում ընտանիքում բռնության ականատես լինելը, որն ի դեպ Հայաստանին բնորոշ հիմնախնդիր է։ Այստեղ մեծ ազդեցություն ունի ծնողը, ով պետք է նախ փորձի հասկանալ` որն է իր երեխայի նման վարքագծի պատճառը, ապա փորձի շահել վերջինիս վստահությունը`  խոսի նրա հետ, պատմի իր կյանքի և մտորումների մասին։ Սակայն այս ամենը ծնողը պետք է անի այնպես, որ երեխայի մոտ տագնապ չառաջանա, օրինակ երեխային օրվա ընթացքում պետք է նաև միայնակ թողնել, անդադար հարցեր տալը նույնպես սխալ է։ Եվ ամենակարևոր հանգամանքը, որ պետք է ծնողները գիտակցեն` երեխայի առանձին անհատականություն լինելն է։ Նման մոտեցումը կօգնի երեխային մտերմանալ ծնողի հետ։

 

 

Անուշ Գասպարյան

 

Просмотров: 894 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->