Բնական ըմպելիք, որը կվերականգնի հոդերի շարժունությունն ու առողջությունը - 13 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-02-28
Главная » 2017 » Январь » 13 » Բնական ըմպելիք, որը կվերականգնի հոդերի շարժունությունն ու առողջությունը
loading...
1:46 PM
Բնական ըմպելիք, որը կվերականգնի հոդերի շարժունությունն ու առողջությունը


օր օրի մարդու ծնկները լուրջ ծանրաբեռնվածության են ենթարկվում և բնական է, որ ջիլերն ու ծնկահոդի մկանները տարիքի հետ դառնում են ավելի քիչ ճկուն ու ոչ շարժուն, իսկ քայլելիս նկատվում է ցավ ու անհարմար զգացողություններ:

 

Տարբեր բացասական գործոնների հետևանքով (առաջին հերթին վատ սննդի) սինովիալ հեղուկը սկսում է ավելի քիչ արտադրվել և կորցնում է իր մածուցիկությունը,տուժում են աճառային հյուսվածքները, ինչը կարող է հանգեցնել արթրոզի առաջացման:

 

Ինչպես ամրապնդել հոդերը

 

Takprosto.cc կայքը ներկայացրել է վարսակից պատրաստվող մի ըմպելիք, որը շատ օգտակար է ծնկների խնդիրներով տառապողների համար: Այն խթանում է ծնկների քսուքի արտադրությունը, մեծացնում դրա քանակը, բարելավում է հոդի ջլերի առաձգականությունը, ինչը զգալի ազդեցություն է ունենում շարժունության ու ակտիվության վրա:

 

Բացի այդ, այս կոկտեյլը շատ սննդարար է ու համեղ, ուստի կարող է օգտագործվել որպես լիարժեք նախաճաշ կամ ընթրիք:

 

Բաղադրությունը.

 

·         250 մլ ջուր,

 

·         50 գրամ վարսակի փաթիլներ,

 

·         100 մլ նարնջի հյութ,

 

·         1 ճ.գ. մանրացրած ընկույզ,

 

·         1 ճ.գ. մեղր,

 

·         դարչին՝ ըստ ճաշակի:

 

Պատրաստման եղանակը.

 

Ջրով և վարսակով պատրաստել վարսակի շիլա, և մինչ այն կսառի, խառնել նարնջի հյութը, դարչինը, մեղրն ու ընկույզները: Ստացված խառնուրդն ավելացնել վարսակին և կոտորակիչով լավ հարել:

 

Այս կոկտեյլը հարուստ է նյութերով, որոնք պատասխանատու են սինովիալ քսուքի արտադրման համար և նպաստում են օրգանիզմու տեղի ունեցող գործընթացների կարգավորմանը: Այս սննդակարգը ոչ միայն ընդամենը 2 շաբաթում վերականգնում է հոդերի առողջությունն ու շարժունությունը, այլև օգնում է կարգի բերել կազմվածքը:

Просмотров: 476 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ