Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-07-21
Главная » 2017 » Январь » 13 » 3 հիմնական ուտելիք, որոնք պահպանում են ոսկորների ամրությունն ու կանխում օստեպորոզը
loading...
1:47 PM
3 հիմնական ուտելիք, որոնք պահպանում են ոսկորների ամրությունն ու կանխում օստեպորոզը


 

 

Բրոկոլին, քնջութը և բանանը ոսկորների խնդրի դեմ պայքարելու ամենաարդյունավետ բնական միջոցներն են: Օստեպորոզը կանխելու համար  կարևոր է սննդակարգին հետևել վաղ տարիքից:
Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` երիտասարդ տարիքում շատ կարևոր է ակտիվ կենսակերպը, քանի որ դա նպաստում է ոսկորների աճին և զարգացմանը: Պարբերականը ներկայացրել է երեք հիմնական ուտելիքը, որ կարող են ամրացնել ոսկորներն ու կանխել հետագայում օստեոպորոզի առաջացումը:


Բրոկոլի


Բրոկոլին պատկանում է կանաչ բանջարեղենների շարքին, որոնք հանքանյութերի և սպիտակուցների մեծ պաշար են ապահովում, և մասնավորապես` կալցիումի: Այն առավել օգտակար է հում վիճակում ուտելը` աղցանների տեսքով:


Քնջութ և յոգուրտ


Քնջութը օստեոպորոզի դեմ պայքարող համեմունքներից է: Շատ օգտակար է նաև քնջութի ձեթը, որը հաճախ կարող է փոխարինել ձիթապտղի յուղին:  Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, մանգան, պղինձ, մագնեզիում:  Կալցիումի պակաս ունեցողների համար  քնջութն առաջնային ընտրություն պետք է լինի, որը կարելի է օգտագործել մեկ գդալ յոգուրտի հետ՝ առավոտյան քաղցած ստամոքսով:

 

Բանան


Բանանը ո՛չ միայն համեղ մրգերի շարքին է պատկանում, այլև` շատ սննդարար է: Այն կարող է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մաս դառնալ հատկապես օստեպորոզի դեմ պայքարողների համար: Այն ևս հարուստ է հանքանյութերով, մանգանով,  մագնեզիումով, ֆոսֆորով:  Բանանը նաև վիտամիններ է պարունակում, որոնք նպաստում են ոսկորների ամրությանը:

Просмотров: 5134 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->