Ինչպես ազատվել որովայնի ճարպաշերտերից - 14 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-02-25
Главная » 2017 » Январь » 14 » Ինչպես ազատվել որովայնի ճարպաշերտերից
loading...
2:33 PM
Ինչպես ազատվել որովայնի ճարպաշերտերից


 

 

Կանայք հաճախ են նշում, որ չունեն ավելորդ քաշի խնդիր, սակայն ունեն ճարպաշերտեր որովայնի հատվածում, որոնցից ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել: Բժիշկ-դիետոլոգ Իրինա Զիմինան Aif.ru-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչով են պայմանավորված լինում այդ «տեղային» ճարպաշերտերը և ինչպես կարելի է ազատվել դրանցից:

 

Բժշկի խոսքով դա կարող է ամենևին էլ ճարպերի կուտակում չլինել, այլ հասարակ դիսբակտերիոզ, որի դեպքում գազեր են կուտակվում: Եթե հիվանդի մոտ նկատվում է փորափքանք, ապա հարկավոր է դիմել գաստրոէնթերոլոգին: Այս դեպքում ճիշտ բուժումը կօգնի ազատվել և՛ փորափքանքի խնդրից, և՛ «ճարպաշերտերից»՝ առանց լուրջ ջանքերի:

 

Սակայն եթե գազերն այս խնդրի հետ ոչ մի կապ չունեն, ապա առանց դիետաների ու վարժությունների դրանից ազատվել չի լինի: Հարկավոր է, առաջին հերթին, փոխել սննդակարգը: Անհրաժեշտ է հրաժարվել հեշտ յուրացվող ածխաջրերից (թխուկներ, քաղցրավենիք, շոկոլադ), ինչպես նաև ապխտած մսից ու ձկից, խոզի սալից, երշիկեղենից, մարինացված բանջարեղենից ու մրգերից, չիպսերից ու ալկոհոլից:

 

Բացի այդ, հարկավոր է օրական մինչև 2 լիտր ջուր խմել, սակայն ոչ թե միանգամից, այլ դանդաղ: Ոչ մի դեպքում չի կարելի գազավորված ըմպելիքներ օգտագործել:

 

Սննդակարգը հարկավոր է հարստացնել ոչ շատ քաղցր մրգերով ու բանջարեղենով, կանաչեղենով, անյուղ մսով ու ձկնատեսակներով: Հարկ է հիշել, որ արևածաղիկ, չորահացեր և նմանատիպ այլ սննդամթերք օգտագործելիս նույնպես պետք է զգույշ լինել: Քաղցի զգացումից ազատվելու համար կարելի է օգատգործել խնձոր, անյուղ պանիր կամ կաթնաշոռ:

 

Բժիշկը նաև ընդգծում է, որ շատ մեծ նշանակություն ունի ֆիզիկական ակտիվությունը, ուստի հարկավոր է շատ շարժվել, վազել, լողալ, պարել և այլն:

Просмотров: 1032 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ