Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-08-17
Главная » 2017 » Январь » 14 » Հերպեսի տեսակներն ու ախտանշանները
loading...
5:42 PM
Հերպեսի տեսակներն ու ախտանշանները


 


Հերպեսը վիրուսային վարակ է, որի հարուցիչը, մի անգամ մարմին ներթափանցելով, գոյատևում է այնտեղ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և դրսևորվում մարմնի դիմադրողականության անկման ժամանակ: Հերպեսի վարակը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։ Մրսածության ժամանակ շրթունքներին, բերանի շուրջը, քթանցքների շուրջ առաջանում է մանր բշտիկային ցավոտ ցանավորում, որի տեղում մի քանի օրից առաջանում է վերքեր:

• Սովորական հերպեսը դրսևորվում է բշտիկների առաջացմամբ, որոնք ի հայտ են գալիս շրթունքների, քթի, թևերի վրա, ինչպես նաև հերպեսը կարող է ախտահարել աչքը և այլն:

 

Հազվադեպ ախտահարվում են փոքր երեխաների ներքին օրգանները և նյարդային համակարգը:

 

Նման դեպքերում հիվանդությունն ընթանում է ծանր և բարձր ջերմությամբ: Էքսուդատիվ (բորբոքահեղձուկալորձենաբորբային) դիաթեզով տառապող երեխաների մոտ հնարավոր է նաև հերպեսային էկզեմայի առաջացում: Սովորաբար, հիվանդությունը սկսվելուց 7-10 օր անց բշտիկները չորանում են և դրանց տեղերում առաջանում են վարդագույն բծեր:


•  Թափառող հերպեսն ախտահարում է ոչ միայն մաշկը, այլև նյարդերը: Հիմնականում ցանը տարածվում է միջկողային և ազդրային նյարդերի ուղղությամբ: Բայց կարող է լինել նաև եռորակ նյարդի ախտահարում: 6-8 օր անց բշտիկները սկսում են չորանալ, ինչից հետո սկսվում է առողջացումը:


• Սեռական հերպեսի առկայության արտաքին նշաններն են.
սեռական օրգանների լորձաթաղանթի եւ հարակից մաշկի վրա առաջանում է կարմրություն, քոր, այրոցի զգացում եւ թափանցիկ հեղուկով բշտեր:


Բերանի խոռոչի լորձաթաղանթը եւ մաշկը համանման բորբոքվում են:


Սեռական հերպեսն առանձնահատուկ վտանգավոր է հղիների համար, քանի որ կարող է վիժման պատճառ դառնալ: Այն մի շարք դեպքերում առաջացնում է նևրոտիկ խանգարումներ եւ սեռական կյանքի աններդաշնակություն:Հերպեսի այս տեսակով տառապում են ավելի քան 140 միլիոն մարդ, տարիքային տարբեր խմբերում՝15-49 տարեկան:

 

Հետազոտությունների համաձայն, հարուստ երկրներում, երեխաները ավելի քիչ են հիվանդանում հերպեսով, քանի որ կենցաղային և հիգենիկ պայմանները ավելի բարվոք են: Սակայն պատկերը փոխվում է սեռանական հասունացման շրջանում, երբ սեռական կյանքի առկայությունը արդեն իսկ ռիսկային է դարձնում նրանով վարակվելու հավանականությունը, գրում է meddaily.ru-ն:

Просмотров: 1540 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->