Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2017 » Январь » 14 » Կենդանակերպի որ նշանն է ձեր գլխավոր թշնամին
loading...
8:58 PM
Կենդանակերպի որ նշանն է ձեր գլխավոր թշնամին


 

 

 Կենդանակերպի նշաններն ունեն տարբեր թշնամիներ, որոնք չեն համապատասխանում իրենց։ Ըստ աստղագետների՝ կենդանակերպի տարբեր նշաններին հովանավորում են տարբեր մոլորակներ, որոնք հաճախ չեն համապատասխանում միմյանց։

 

greatpicture.ru-ն գրում է, որ այս մոլորակների հովանավորության տակ գտնվող նշանները չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել հենց այն պատճառով, որ իրենց մոլորակները միմյանցից հեռու են կամ հակառակ էներգիա ունեն։

 

Ահա, թե կենդանակերպի որ նշանն է ձեր իրական թշնամին։

 

Խեյերը չեն հանդուրժում հանգիստ ու ամեն ինչով բավարարվող մարդկանց։ Նրանք չեն կարողանում շփվել այն մարդկանց հետ, որոնք կյանքում նպատակներ չունեն։ Սա նշանակում է, որ նրանք պետք է խուսափեն Երկվորյակներից, քանի որ նրանք չափազանց հանգիստ ու հարմարվող են։

 

Ցլերն ինքնահավան են, ու ինչն ավելի հետաքրքիր է՝ տանել չեն կարողանում նման մարդկանց։ Նրանց կողքին պետք է աշխատասեր, լսել կարողացող ու հանգիստ մարդիկ լինեն։ Նրանք չեն սիրում այն մարդկանց, որոնց համար նյութական արժեքներն ամենից կարևոր են։ Այս մարդկանց շարքում կարելի է  դասել Այծեղջյուրներին։

 

Խեցգետինները  հանգիստ ու ընկերասեր են և նրանք տանել չեն կարողանում աղմկոտ ու խորամանկ մարդկանց։ Նրանք պետք է հեռու մնան Կարիճներից, քանի որ Կարիճներն հենց այդպիսին են։

 

Առյուծները խելացի, նպատակասլաց ու ուժեղ են, և որ ամենահետաքրքիրն է՝ տանել չեն կարողանում նման մարդկանց։ Այսինքն Առյուծների գլխավոր թշնամին մեկ ուրիշ Առյուծն է։

 

Կույսերն այնպիսի մարդիկ են, որոնք սիրում են, որ ամեն բան իր տեղում լինի։ Նրանք տանել չեն կարողանում նորությունը։ Այս պատճառով էլ նրանց գլխավոր թշնամին Ջրհոսներն են,  քանի որ նրանք ստեղծարար ու ազատ անձնավորություններ են։

 

Կշեռքները հանգիստ ու կենսուրախ մարդիկ են։ Նրանք տանել չեն կարողանում, երբ նրանց փորձում են կառավարել։ Այս տեսանկյունից նրանց թշնամին Խոյերն են, քանի որ Խոյերը միշտ փորձում են ամեն բան հսկողության տակ պահել։

 

Կարիճները խորամանկ ու հաշվենկատ են և տանել չեն կարողանում այն մարդկանց, որոնք անհավանական բաների մասին են երազում։ Այս տեսանկյունից նրանց թշնամին երազկոտ Ջրհոսներն են։

 

Աղեղնավորները շատ բարի, ակտիվ ու կենսուրախ են։ Նրանք երկար ժամանակ չեն կարողանում նեղացած մնալ, այդ պատճառով էլ չունեն թշնամիներ։

 

Այծեղջյուրներն ազատ ու կյանքի ակտիվ ռիթմով ապրող մարդիկ են։ Նրանք տանել չեն կարողանում այն մարդկանց, որոնք նախընտրում են տանը նստել ու մտածել։ Այս տեսանկյունից նրանց թշնամին Խեցգետիններն են։

 

Ջրհոսները հետաքրքրասեր ու ազատամիտ են և տանել չեն կարողանում կոնսերվատիվ ու լրջմիտ մարդկանց։ Նրանք չեն հանդուրժում, երբ ինչ որ մեկը ստիպում է նրանց պլանավորվածի համաձայն շարժվել։ Այս տեսանկյունից նրանք տանել չեն կարողանում Ցլերին։

 

Ձկները ստեղծարար ու հանգիստ մարդիկ են։ Նրանք աշխատում են նոր ծանոթություններ չհաստատել, քանի որ վախենում են, որ իրենց աշխարհը կփլուզվի։ Նրանք չեն կարողանում լեզու գտնել աշխույժ ու հնարամիտ Աղեղնավորների հետ։

Просмотров: 1610 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->